«Փաստորեն էլի տարբերվեց, հեռախոսը չեն վերցրել»,- գրել է մեզ «Առավոտի» ընթերցողներից մեկը՝ ուշադրություն հրավիրելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, երեկ երբ տարվել է ՀՀ քննչական կոմիտե ու հետո՝ Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ որոշվեց նրա խափանման միջոց ընտրել երկամսա կալանքը՝ դատելով արված լուսանկարներից, գրպանում եղել է իր, որը չափերով նման է բջջային հեռախոսի:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի որոշմամբ հաստատված է այն իրերի, առարկաների, սննդամթերքի ցանկը, որոնք արգելվում են կալանավորված անձանց և դատապարտյալներին կրել իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներում՝ ծանրոցներով և փաթեթներով:
Ցանկի համաձայն` կալանավորված և դատապարտված անձանց արգելվում է իրենց մոտ ունենալ ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների: