Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Ես հասկանում եմ, որ իշխանությանը սովորաբար չեն սիրում ». «Իրատես de facto»

Հուլիս 28,2015 12:22

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

– Ի՞նչ է փոխվել երկրում, որ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։

– 2005-ից, երբ առաջին անգամ փոփոխություններ կատարվեցին 1995-ին՝ 10 տարի առաջ ընդունված Սահմանադրության մեջ, այդ հարցը ևս հնչում էր, ու հիմա՝ 2015-ին, ակնհայտ է, որ որևէ օրենք, առավել ևս Հիմնական օրենքը, քարացած ու դոգմատիկ ճշմարտությունների հավաքածու չէ, կյանքը փոխվում է, քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, պատմամշակութային նոր իրողություններ են ձևավորվում, որոնք և բերում են գործող օրենքների համապատասխանեցման անհրաժեշտություն՝ սա աքսիոմ է, որ բոլոր երկրներին է վերաբերում։ Մենք երկար ժամանակ գնացել ենք այս ճանապարհով և հիմա, թերևս առաջին անգամ, փորձում ենք ոչ թե իրադարձությունների հետևից հասնել, այլ քայլ առաջ անել բարեփոխելով պետական կառավարման համակարգը ոչ թե իշխանությունների թևերի մեջ լիազորությունների վերաբաշխմամբ, այլ միակենտրոն կառավարումից անցնելով խորհրդարանական կառավարման։ Ես չեմ ուզում անդրադառնալ այլ երկրների կառավարման փորձին՝ թե նախագահական, թե խորհրդարանական կառավարման հաջողված ու չհաջողված օրինակներ աշխարհը տվել է։ Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, թե իր զարգացման այս փուլում Հայաստանի համար կառավարման ո՞ր համակարգն է ավելի արդյունավետ։

– ՀՀԿ-ին մեղադրում են, որ սահմանադրական բարեփոխումներով ուզում է իր գերիշխանությանը իրավական հիմնավորումներ տալ, այդպե՞ս է։

– Ինչպե՞ս է տալու։

– Խորհրդարանական կայուն մեծամասնության թեզով, որը վերարտադրելու է ՀՀԿ-ի իշխանությունը։

– Դուք արդեն ունե՞ք ընտրությունների արդյունքները։ Ես այդպես չեմ կարծում։ Եթե ՀՀԿ-ն հանրապետության ամենակայացած և ամենաբազմանդամ քաղաքական ուժն է, եթե ՀՀԿ-ն կարողանում է ընտրողների մեծամասնության վստահությունը ստանալ, ինչո՞ւ պիտի հրաժարվի իր ծրագրերը կատարել՝ իշխանություն դառնալով։ Ես հասկանում եմ, որ իշխանությանը սովորաբար չեն սիրում։ Բոլոր երկրներում էլ այդպես է, որովհետև իշխանության հակառակ կողմը պատասխանատվությունն է։ Մարդիկ սովորաբար ավելի լավ գիտեն՝ ինչ չունեն, քան ինչ ունեն։ Ընդունեք, որ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական ստեղծված պայմաններում ՀՀԿ-ն կարողանում է կատարել իշխանության իր գործառույթները՝ ապահովելով երկրի զարգացումը։ Գուցե դանդաղ, գուցե ոչ այնքան տեսանելի, բայց ո՞ր քաղաքական ուժն է այսօր պատրաստ փոխարինել ՀՀԿ-ին ու ավելին անել։ Միշտ էլ շատ ավելի հեշտ է խոսել, քան գործ անել։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031