Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարի արժեզրկումը դարձել է սովորություն. «Ժողովուրդ»

Հուլիս 28,2015 12:12

Հաջողված նախաձեռնությունները, հանրության շրջանում մեծ արձագանք գտած գաղափարները փչացնելը եւ արժեզրկելը Հայաստանում արդեն սկսել է ավանդույթի վերածվել։ Ամեն անգամ, երբ որեւէ նախաձեռնություն հաջողության է հասնում կամ առնվազն ժողովրդականություն է ձեռք բերում, շատ չանցած սկսում ենք ականատես լինել, թե ինչպես է այն հետզհետե արժեզրկվում։

Իսկ ուշագրավն այն է, որ այդ արժեզրկումը միշտ չէ, որ տեղի է ունենում արհեստական, այսինքն՝ իշխանությունների կողմից հատուկ այդ նպատակով կազմակերպած գործընթացի արդյունքում։ Ասենք՝ Կառավարության շենքի դիմաց նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները ժամանակին հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ «մխտռվեցին», այն աստիճան, որ մարդիկ այլեւս դադարեցին դրանց ուշադրություն դարձնել։

Սակայն քաղաքացիական այս կամ այն նախաձեռնությունն անհամացնելու գործընթացը սովորաբար տեղի է ունենում «ինքնաբերաբար»։ Ասենք՝ տվյալ նախաձեռնությամբ ոգեւորված երիտասարդների մի խումբը չի կարողանում կանգ առնել՝ անցած ճանապարհը գնահատելու եւ հետագա նոր անելիքները որոշելու համար։ Արդյունքում մեկ կամ երկու տասնյակ երիտասարդներ շարունակում են հաջողված նախաձեռնության անվան տակ ինչ-որ ակցիաներ իրականացնել։

Մի օր հացադուլ են հայտարարում, հետո իրենք իրենց համոզում եւ դադարեցնում, մյուս օրը գնում, փողոցում մի քանի հոգով նկարվում եւ դա ներկայացնում, թե, ասենք, Բաղրամյան պողոտան փակել էին։

Մյուսը հայտարարում են, թե հեսա իքս օրվանից Երեւանի բոլոր փողոցները փակում ենք ու այսպես շարունակ։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ դադարեն իրենց եւ իրենց նախաձեռնությանը լուրջ վերաբերվել։ Արդյունքում, նրանք հասնում են իրենց «նպատակին», մինչ այդ հաջողված համարվող նախաձեռնությունը շատ կարճ ժամանակում հանրային գիտակցության մեջ սկսում է վերածվել տուն-տունիկի՝ դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031