Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման  նոր համակարգ

Հուլիս 28,2015 11:52

Հուլիսի 25-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Համաշխարհային բանկի` Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման» ծրագրի իրականացմանն աջակցող առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվային: Քննարկվել են վերոնշյալ ծրագրի քաղաքացիական ծառայության բաղադրիչի երկրորդ փուլով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին և արդյունքներին առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ՀՀ ՔԾԽ նախագահը նշեց, որ ավարտին է մոտենում քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների հեռավար ուսուցման նոր համակարգերի ծրագրային պլատֆորմների ստեղծման աշխատանքները: ՀՀ ՔԾԽ-ի կողմից կարևորվել է նաև ծրագրի շրջանակում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների թեստավորման փուլը էլեկտրոնային եղանակով, համակարգչի միջոցով անցկացնելուն ուղղված ՀԲ-ի կողմից տեխնիկական աջակցության ցուցաբերումը:

Պարոն Դե Սիլվան գոհունակություն հայտնեց քաղաքացիական ծառայության ոլորտում նախանշված բարեփոխումների ընթացքի կապակցությամբ, որը լավ հիմքեր է ստեղծում «Պետական հատվածի արդիականացման» ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակման և նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման համար: Մասնավորապես ուշադրության կենտրոնում է քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններում էթիկայի հանձնաժողովների կայացման, շահերի բախման և հայտարարագրման համակարգի լիարժեք ներդրման խնդիրը:

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն   Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031