Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հարցը չլուծած՝ ձեռնամուխ են եղել նոր հարցի լուծմանը. «Ժողովուրդ»

Հուլիս 28,2015 11:23

Ներկայումս «Ոչ թալանին»-ի առաջադրած պահանջներին առավել հետամուտ է «Ոտքի, Հայաստանը», իսկ իրենք՝ «Ոչ թալանին»-ի անդամները, կարծես թե փորձում են ներգրավվել այլ՝ քաղաքական խնդիրների լուծմանը։ Համենայն դեպս, երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան»-ի սկսած նստացույցի եւ հետագա ակտիվ գործողությունների թիվ մեկ թիրախը հենց էլէներգիայի թանկացման որոշման չեղարկումն է, իսկ, ահա, «Ոչ թալանին»-ի անդամներից ընդամենը 1-2 էին երեկ Հանրապետության հրապարակում։ Պարզվում է՝ նրանք պատրաստվում են Ազատության հրապարակում սեփական հավաքը նախաձեռնել հուլիսի 31-ին, սակայն ոչ թե էլէներգիայի թանկացման, այլ արդեն Սահմանադրության փոփոխությունների դեմ։

Այսպիսով՝ ստացվում է, որ իշխանություններին հաջողվեց պառակտել եւ նաեւ գաղափարական խառնաշփոթ մտցնել Բաղրամյանում պայքարող ցուցարարների կորիզի մեջ։ Եվ նաեւ այդ պատճառով է, որ աուդիտի առաջարկից մեկ ամիս անց իշխանությունները հարկ չեն համարում հանրությանն իրազեկել, թե ինչ միջոցներով են փոխհատուցելու թանկացման դիմաց։

Եվ նման պահվածքը միանգամայն բնական է. եթե պահանջ հնչեցնողը մինչեւ վերջ հետամուտ չի լինում, այլ կուլ տալով նետված խայծը, մի հարցը չլուծած՝ ձեռնամուխ է լինում նոր հարցի լուծմանը, ապա այլեւս մտահոգվելու կարիք չկա. քաղաքացիական այդ շարժումը վերածվում է պարզապես ընդդիմադիր մի ամբոխի, որի ձայնը հետզհետե սկսում է հոգնեցնել նաեւ հանրությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031