Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանը ասաց, որ ինքը պատրաստ է 5 տարի «նստել», եթե դրանից նրա աչքը կսկսի տեսնել». «Հայկական ժամանակ»

Հուլիս 28,2015 11:13

Երեկ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը պատասխանեց մի քանի հարցերի։

– Հարություն Զաքարյանը, փաստորեն, առերես հարցաքննության ընթացքում պնդել է, որ Տիգրան Խաչատրյանն է իրեն մարմնական ծանր վնաս հասցրել։

– Այո՛, Հարություն Զաքարյանը երեք ամիս չգիտես ինչու չէր հիշում, թե իրեն մարմնական վնասվածք ով է պատճառել, երեք ամիս Հարությունի հարազատները Հայաստանի բոլոր մամուլներով ասում էին, որ ուղղակի

Տիգրանը ներկա է գտնվել, հանկարծ՝ այդ օրը (հուլիսի 25-ին) պայծառացավ իրենց հիշողությունը եւ հիշեցին, որ այդ հարվածը Զաքարյանին հասցրել է Տիգրան Խաչատրյանը։ Կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ, որը մի փոքր բանականություն ունի, կհասկանա, որ սա ուղղակի ուղղորդված, սովորեցված վարժություն էր, որ իրենք կատարեցին։ Առերես հարցաքննության ժամանակ, երբ Հարությունն ասաց, թե իբր Տիգրանն է հարվածել իր աչքին, Տիգրանը ասաց, որ ինքը պատրաստ է 5 տարի «նստել», եթե դրանից նրա աչքը կսկսի տեսնել։ Մարդիկ միշտ ասել են, որ եթե օգնության կարիք կա Հարությունի աչքի տեսողությունը վերականգնելու հարցում, պատրաստ են օգնել։

– Նշեցիք, որ սա ուղղորդված է, ո՞ւմ կողմից։

– Կան ուժեր։ Ձեզ միանշանակ ասում եմ, որ Տիգրան Խաչատրյանը ո՛չ Մուշեղ, ո՛չ Հարություն Զաքարյաններին մատով անգամ չի կպել, անգամ փորձել է այդ քաշքշուկը ինքը կանխել, հրել այնտեղի մասնակիցներին, ովքեր վիճաբանել են նրանց հետ։ Այս կողմից էլ մարմնական վնասվածքներ ստացած կան։

Կա Յուրա անունով անձնավորություն (խոսքը Յուրա Մանուչարյանի մասին է, ով գործով մեղադրյալ եւ կալանավորված է -հեղ.), որն ունի մարմնական վնասվածքներ, որին ծեծել են Հարություն եւ Մուշեղ Զաքարյանները։

Կա Դերո անունով անձ (նկատի ունի Դերենիկ Ղեւոնդյանին, ով Լիսկայի վարորդի որդին է եւ գործով կալանավորվել է- հեղ.), որը ստացել է

կտրող-ծակող վնասվածք աչքի շրջանում։ Ինչո՞ւ մեկը չի մտածում այդ ուղղությամբ։ Այն մյուս կողմին (Զաքարյաններին) կարելի էր սրանց ծեծել, մյուս կողմը չէ՞ր կարող։

Էս Տիգրանն էլ, որ ընդամենը գնացել է բաժանելու,էսօր հանկարծ անգիտակից մարդը հիշեց, որ հենց իր աչքի վնասվածքը պատճառել է Տիգրան Խաչատրյանը։ Ես ձեզ ասում եմ՝ Տիգրան Խաչատրյանը Հարություն Զաքարյանին մարմնական վնասվածք չի պատճառել, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031