Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Մեր քաղաքական մտածողությամբ ավելի շուտ խորհրդարանական մոդելի կողմնակիցներ ենք». «Հայոց աշխարհ»

Հուլիս 28,2015 11:08

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ

   -Ձեր խոսքում շեշտեցիք հայկական մենթալիտետի մասին՝ ելնելով մեր տեսակից։ Ի՞նչ եք կարծում՝ կառավարման ո՞ր մոդելը կարող է մեզ համար լինել նախընտրելի` նախագահակա՞նը, կիսանախագահակա՞նը, թե՞ խորհրդարանականը:

-Մենք մեր քաղաքական մտածողությամբ ավելի շուտ խորհրդարանական մոդելի կողմնակիցներ ենք` մեզանից անկախ, օբյեկտիվ պատճառներով: Ինչո՞ւ, որովհետեւ հայ մարդը ունի ինքնատիպության, ինքնասիրության բարձր զգացողություն, առաջինը լինելու մեծ ձգտում` դրական առումով: Եվ պատահական չէ, որ հաճախ կեսկատակ-կեսլուրջ ասում ենք` Հայաստանում ամեն օր 3 միլիոն Նապոլեոն է արթնանում: Մեզանից յուրաքանչյուրն ուզում է լինել առաջինը, որոշողը, կարգադրողը: Դա մեր տեսակի մեջ կա:

Իսկ այժմ փոքր-ինչ հետ գնանք, դառնանք պատմությանը: 1918-20թթ. Առաջին Հանրապետությունը եղել է խորհրդարանական։

Խորհրդային Հայաստանը եւս եղել է դասական տիպի խորհրդարանական համակարգի հանրապետություն: Գերագույն խորհուրդը խորհրդարանն էր, որի ներկայացուցիչը կառավարության ղեկավարն էր, այսինքն` Մինիստրների սովետի նախագահը:

ԽՍՀՄ փլուզումից հետո մուտք գործեցինք նոր` Երրորդ Հանրապետության դարաշրջան, որն իր առաջին օրերին եւս եղել է խորհրդարանական հանրապետություն: Հիշենք` Լ.Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ էր որպես պետության ղեկավար: Եվ միայն 1991-ին նախագահական ընտրություններից հետո Հայաստանը դարձավ կիսանախագահական հանրապետություն, որը ամրագրվեց 1995-ի հուլիսի 5-ի սահմանադրությամբ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031