Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի՞ քննարկելու նման մարզպետին աշխատանքից հեռացնելու հարցը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 28,2015 11:01

Քննչական կոմիտեի տարածած բացատրությունը հետեւյալն էր. «Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ. Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս»:

Մինչդեռ, դեպքից 2 օր անց՝ մայիսի 4-ին, համայնքների խոշորացման հարցով խորհրդարանական լսումների օրը Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով միջադեպին որդու մասնակցության վերաբերյալ հարցին, Սուրիկ Խաչատրյանն ասել էր. «Տիգրանը ստեղ ա, Տիգրանը Երեւանում ա, Տիգրանը ի՞նչ գործ ունի «Սդղի գյոլում» անելու, որ»:

Այս առնչությամբ հարցերին պատասխանեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

– Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է միջադեպին: Իսկ դեպքից 2 օր անց՝ Սուրիկ Խաչատրյանն ասում էր, որ նա Երեւանում է եղել։ Սա չի՞ նշանակում, որ մարզպետը ստել է: Այդ դեպքում՝ ՀՀԿ-ն չի՞ քննարկելու նման մարզպետին աշխատանքից հեռացնելու հարցը։

– Ես չգիտեմ ինչ հանգամանքներում է եւ ինչի համար է Սուրիկ Խաչատրյանը ասել… Ես քրեական գործի նյութերին չեմ տիրապետում, հետեւաբար այստեղ որեւէ խնդիր չկա, ես չեմ կարող ընդամենը ձեր հարցադրման շրջանակներում փորձել որեւէ պատասխան հնչեցնել։ ՀՀԿ-ն հարցը չի քննարկել, բոլոր հանգամանքները կպարզի նախաքննությունը։

– Փաստորեն՝ ինչ-որ հանգամանքներում ՀՀԿ-ական մարզպետը կարող է հանրությանը սուտ տեղեկությո՞ւն ներկայացնել եւ կուսակցությունը դրան նորմա՞լ է վերաբերվում։

– Գիտեք, Սուրիկ Խաչատրյանը այսօր գործող մարզպետ է, ես չեմ կարծում, որ պետք է գնանք այդ ուղղությամբ եւ փորձենք առանց նյութերին, տվյալներին, տեղեկատվությանը ծանոթանալու ստախոս կամ մեկ այլ բան անվանել։ Ես կարծում եմ, որ դուք մի փոքր շտապում եք որակումներ տալու առումով, նախաքննությունը կավարտվի, դրա հետ կապված կունենանք ամբողջական տեղեկատվություն։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031