Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Fitch-ը տնտեսական վերլուծություններում հիշեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Ժամանակ»

Հուլիս 28,2015 10:41

«Տարօրինակ է, որ այս պահին են այդ  հարցի վրա ուշադրություն դարձրել։ Հավանաբար մտածում են, թե եթե Հայաստանում քաղաքական կամ տնտեսական խնդիր լինի, հայկական կողմն այդ հարցում որեւէ ավանտյուրայի կդիմի»,- ասաց տնտեսագետ Սամսոն Ավետյանը՝ անդրադառնալով Fitch վարկանիշային գործակալության այն նախազգուշացմանը, թե Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը նրա տնտեսության համար խոչընդոտ է հանդիսանում։

«ԼՂ համար լատենտ հակամարտությունն Ադրբեջանի հետ ներառում է լայնամասշտաբ հակամարտության վերածման ռիսկ։ Կարճաժամկետ հեռանկարում որեւէ լուծում չի սպասվում»,- նշվում է Fitch-ի տարածած հաղորդագրության մեջ։

Արդյոք գործակալության նման հրապարակումը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետեւանքը չէ՞։ Ս. Ավետյանը ԼՂՀ հակամարտության հետ կապված վերը հիշատակումը չէ, որ կապում է ԵՏՄ-ի հետ։ «Այլ բան է, որ արտահայտած մտքերի արդյունքում Հայաստանի խնդիրն այլ տեսանկյունից է ներկայացվում։ ՀՀ-ն արտահանման դեֆիցիտ ունի, եւ իր վարկերը ֆինանսավորվում են Արեւմուտքից։ Եվ Արեւմուտքը, երբ տեսնում է, որ ՀՀ-ն այլ կողմնորոշում ունի, գուցե մտածում է՝ մեր երկրին նորից ֆինանսավորելը դժվար կլինի։ Գուցե նաեւ մտահոգություն ունի, որ նույն ֆինանսավորումն ավելի դժվար կլինի ստանալ ԵՏՄ-ից»,- ասաց տնտեսագետը։

Ա. ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031