Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռանանք բռնապետության մասին

Հուլիս 28,2015 10:04

Արդեն մոտ 25 տարի է, որ ընդդիմադիրները Հայաստանում, իմ կարծիքով, սխալ են ախտորոշում իրավիճակը, եւ դա պատճառներից մեկն է (գուցե ոչ ամենակարեւորը), որ այս ամբողջ ընթացքում բացասական միտումները խորանում են եւ ամրապնդվում: Սխալն այն է, որ ընդդիմադիրների կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է «բռնապետական ռեժիմ», եւ առաջին դեմքերը՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, իրենց վստահված ժամանակահատվածում կա՛մ արդեն իսկ Հայաստանի դիկտատորներն են, կա՛մ էլ վաղը չէ մյուս օրը կդառնան այդպիսիք, եւ Հայաստանում կհաստատվի (կամ արդեն հաստատվել է) «ստալինյան ռեժիմ», «ֆաշիստական ռեժիմ» եւ այլն: Եվ քանի որ վերը թվարկած մարդիկ նման դատապարտելի հակումներ ունեն, պետք է նրանց փոխարինել հայրենանվեր դեմոկրատներով, ու ամեն ինչ տեղը կընկնի:

Իրականում Հայաստանում չի եղել, չկա եւ չի լինելու բռնապետական ռեժիմ՝ այդպիսի ռեսուրսներ մեր երկիրը չունի: Նման ռեժիմի հիմքը, որպես կանոն, օգտակար հանածոների հիման վրա հիմնված տնտեսությունն է կամ՝ զավթողական քաղաքականությունը: Չկա եւ չի լինի միակուսակցական կամ միաբեւեռ՝ «ընդդիմությունից զուրկ» խորհրդարան, չի լինելու համընդհանուր գրաքննություն, չի լինելու քաղաքական հավաքների արգելք, չեն լինելու «առաջնորդի» ցիկոլպիկ արձաններ եւ այլն: Եկեք մոռանանք Հայաստանում բռնապետության հնարավորության մասին: Մեր իրական խնդիրները գուցե ավելի ծանր են, ավելի «վնասակար են», քան բռնապետության դեպքում, բայց՝ այլ են: Դրանք հիմնականում երեքն են:

1/ Հայաստանում չկան իշխանությունը փոխելու իրավական մեխանիզմներ (պալատական հեղաշրջումները հաշիվ չեն):

2/ Հայաստանում հարստությունը պատկանում է մի քանի ընտանիքի, եւ այդ ընտանիքները կապված են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:
3/ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, եւ, հետեւաբար, քաղաքացիները պաշտպանված չեն ոչ մի ապօրինությունից:

Սրանք, իհարկե, ավտորիտար հասարակարգի հատկանիշներ են` հասարակարգ, որը այս կամ այն ձեւով գոյություն ունի նախկին խորհրդային, ինչպես նաեւ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ամենեւին ոչ բռնապետական երկրներում:

Այդ համակարգն, անշուշտ, խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը, ավելացնում է աղքատ բնակիչների թիվը, մեծացնում է վիհը հարուստների եւ աղքատների միջեւ:
Այդ համակարգից ազատվելու համար պետք են ոչ թե բնակիչներ, այլ քաղաքացիներ, որոնք նոր-նոր են ի հայտ գալիս մեր երիտասարդների մեջ: Ցանկալի է նաեւ, որ իրավիճակին ճիշտ ախտորոշում տրվի, եւ մենք հստակ գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (29)

Պատասխանել

  1. Կարինե says:

    “պետք են ոչ թե բնակիչներ, այլ քաղաքացիներ”,- սրանք են առանցքային բառերը: Քաղաքացին ոչ 5000 դրամով, ոչ էլ 5մլն $-ով Հայրևենք չի ծախի

    • Արսեն says:

      Մի չափազանցացրեք…. Քաղաքացին «հայրենիքը» ոչ թե ՝ «ոչ մի գնով չի վաճառում» այլ վաճառում է շուկայական գնից ոչ էժան… տվյալ տնտեսական դրության և իշխանության բաժանման դեպքում՝ նախագահական ընտրության 1 քվեաթերթիկի գինը՝ ես հաշվել էի՝ 6մլն 200 հազ դրամ…. Ով հայրենիքը ծախեց՝ դրանից էժան՝ հիմար առևտրական է (այսինքն՝ դավաճան…)))…) 5000 դրամով ծախողների մասին էլ չենք խոսում…. բոլորին պետք է գնդակահարել…)))… ապրանքի գինը ընենց են գցել՝ հեսա շուկան կփլվի…)))..

  2. Արսեն says:

    Ոնց թե՝ …«քաղաքացիներ, որոնք նոր-նոր են ի հայտ գալիս մեր երիտասարդների մեջ»?… Բա Հրանտ Պապիկյանը?..))))..

  3. Арам says:

    Незадолго до призыва к сидячей забастовке, в СМИ появилось письмо главы миссии USAID в Армении Карен Хиллард. Письмо адресовано председателю Ванадзорского офиса Хельсинской гражданской ассамблеи Артуру Сакунтсу. Глава миссии в письме сообщает о своей озабоченности ослаблением протестного движения в Ереване. Хиллар считает, что “это может привести к нарушению координации мероприятий, запланированных в Азербайджане», следует из текста, опубликованного на портале Ridus.ru.

    Карен из USAID

    “Несмотря на Ваши заверения относительно готовности армянского общества непреклонно отстаивать свои интересы, мы наблюдаем не только снижение численности протестующих, но и переход от жесткой бескомпромиссной риторики к диалогу с правительством, а также отказ от политических требований. Очевидно, Вы не смогли адекватно воспользоваться предоставленными Вам ресурсами. Результаты Вашей деятельности можно оценивать как слабые, а основная цель проекта не была достигнута», – говорится, в частности, в письме Артуру Сакунтсу

    • Հրանտ Պապիկյան says:

      Этот самый сакунц понавешал лапши на уши своих хозяев, мол он здесь какую то погоду делает, и разводит их на бабки…
      На самом же деле он как тот неуловимый Джо, из известного анекдота, которого не ловят только потому, что никому он не нужен…

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Հրանտ, հետեվաբար դու էլ հենց են Ջո-ն ես որը շատ պետք էր որ «օգտագործեին»…

        • Հրանտ Պապիկյան says:

          Գալուստ, հետևաբար դու հերոս ես, ու գուլագում տանջված պապդ քեզնով կհպարտանար….
          Բայց արդեն քնելուդ ժամն ա Գալուստ, և դեղերդ չմոռանաս խմես… բայ:

          • Գալուստ Ենոքյան says:

            Շնորհակալ եմ Հրանտ, պատկերացրու պապերիցս լավ գեներ եմ ստացել, դեռ դեղերին չեմ դիմում , եթե դեղ ունես մերհայրենակիցների վրա ծախի, Լֆիկը կոգնի…

          • Գալուստ Ենոքյան says:

            Պարոն Պապիկյան, ուզում եմ քեզ նորից հիշեցնել որ պապիս ու տատիս էդ որ մոխրաման ունես, ու սիրում էս ցուցադրել այ էդ մոխրամանտ, թուրքն ա սպանել էն որ միքանի ամիս առաջ էտենց «ճոխ» նշում էիք նախագահիտ հետ:Ձեր հիշողությունը մենակ խաշն ու խորովծն ա լավ հիշում, ինչ եղեռն ինչ մեղեռն…
            Զարմանալի է որ աշխարհով մեկ միայն նացիստ հանցագործերին էն փնտրում, կոմունիս հանցագործներին զարմանալիորեն մոռացել են: Այ էն օրվանից որ էդ կոմունիստներին էլ պատին կկանգնեցնեն, այ են ժամանակ երկրագունդը ապահով կլնի համ գուլագներից, համ եղեռնից, համ էլ Պուծինի նման նացիստներից…

          • Հրանտ Պապիկյան says:

            Չէ, դեղերը իզուր ես անտեսում Գալուստ: Տես արդեն խառնում ես: Տատիկիդ չգիտեմ, բայց Պապիկիդ գուլագում հենց իմ պապն ա տանջել… մոռացել ես՞

  4. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ինձ համար զարմանալի է, Դուք ինքներդ որոշել էք որոնք են բռնապետության «հատկանիշները» ուորոշել էք որ…Այն փաստը որ Հայաստանի « քաղաքացիներին» դարձրել են «բնակիչներ» հենց խոսում է որ երկրում բռնապետություն է, եվ այն գալիս է այո, 25 տարի առաջվանից…աստճանաբար սահմանադրությունը բռնաբարելով…Սիրադեղյանը չէր երկիրը «մաքրում» գողերից, իր հարազատներին բաժանելով երկրի ունեցվածքը: Իսկ Վազգենը չէր փողոցներից «հավաքում» անմեղ երիտասարդներին ու Արցախ ուղարկում կռվելու առանց որեվե օրինական հիմքի…կասեք պատերազմական ժամանակներ էին…Նույնիսկ Ստալինի ժամանակ 10 անմեղ հայորդու չսպանեցին Երեվանի կենտրոնում, դրանից ավել ինչ բռնապետություն: Երկրի քաղաքացիներին դարձրել են «կուռ կուռի ձագ», իսկ Դուք նրանց «բնակիչներ» եք կոչում: Էդ Լեվոն Պետրոսյանի ասած «քրեա օլիգարխիկը» բռնապետություն կոչվածը չի: Իհարկե էսորվա բռնապետությունը արտաքինից «հումանիստական» դեմքով է որովհետեվ Աերիկան ու մայր Եվրոպան ինչ ինչ «հաշիվներով» նյնիմ նեյնիմ են խաղում, ոնց որ Պինոչետի ու Սթրեսների հետ էին խաղում… Երբ մի երկրում ընտրությունները գողացված են ու էդ գողը հայտարարում է «ինչ թիվ ուզենամ կխփեմ» դա հարյուր տոկոսանոց բռնապետություն է եվ Դուք ինձանից լավ գիտեք, իսկ այն փաստը որ ձեր թերթերը երկրի «բնակիչները» այնքան չեն կարդում փաստում է որ երկրում «գրաքննություն» է , որովհետեվ գրես չգրես «մեկ ա թվերը կխփեն»…Նյութական բոլոր միջոցները ,ուրեմն եվ հնարավորությունները «պետության» ձեռքում է, ինչպես եվ ոստիկանությունը, որը շուտով երկրի բնակչության կեսն է դառնալու իր թվով, ու գրկած «սահմանադրությունը» երկիրը ուղղորդում է դեպի 22 դար…

  5. Арам says:

    Г. Абрамян! Наверно мой комент “потеряется”, но ничего! Главное, чтобы Вы и Ко знали,что мы в курсе о делишках ваших ,простите,”Демократических”(меха,меха) друзей!))))))))

    • Արսեն says:

      ՀԱՐՑ.
      Համարում եք դուք, որ Ռուսական հեռուստատեսության կողմից էլեկտրոէներգիայի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի լուսաբանումը օբյեկտիվ էր?

  6. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ձեր թերթի մեկնաբանությունների այս ֆորմատը ինքնին «գրաքննություն» է, թերեվս, թաքցնելու համար ընթերցողների մտքերը: Էս մի երեք ժամ առաջ իմ կարծիքն էի արտահայտել , սակայն գրաքննությունը այն գուցե կտպի , երբ Երեվանում կլինի գիշերվա կեսը…: Իհարկե «դեմոկրատիա» խղալ , նույնիսկ հյուսիսի բռնապետն էլ է վարպետ…«սահմանադրության» իենց համար ընդունելի «սահմաններում » …

  7. Հրանտ Պապիկյան says:

    Մարդ կա, պոետ է, մարդ էլ կա՝ ճիճու
    Ապրում է՝ չգիտի թե ինչու…
    .
    Ուզում եմ ասեմ, մարդ կա քաղաքացի է, մարդ էլ կա՝ ձի….

    • Արսեն says:

      Սիրելի Հրանտ Պապիկյան…)))…
      Ուզում էի քեզ ասել որ՝՝
      Մարդ կա, պոետ է, մարդ էլ կա՝ ճիճու
      Ապրում է՝ չգիտի թե ինչու…
      .
      Ուզում էի ասել՝ մարդ կա քաղաքացի է, մարդ էլ կա՝ ձի…))))…
      Շնորհակալ եմ, որ մտքերս կռահեցիր…))))…

    • Արսեն says:

      «Հարգելի» Հրանտ Պապիկյան ջան (որպես անվճար հավելված՝ կյանքիդ մեռնեմ ջիգյար…))).. )
      Հեղինակը գրել է …«Այդ համակարգից ազատվելու համար պետք են ոչ թե բնակիչներ, այլ քաղաքացիներ, որոնք նոր-նոր են ի հայտ գալիս մեր երիտասարդների մեջ»…
      Դու հաստատ՝ երտասարդ չես, քեզ համարում ես «քաղաքացի» ..)).. արդեն շատ երկար ժամանակ… և հաստատ համաձայն չես լինի են մտքին՝ որ դու «նոր-նոր ես ի հայտ գալիս, որպես քաղաքացի»…
      Փոխանակ ինքդ գրվածի դեմ բողոքես… որ ես հետո քո բողոքի վրա ծիծաղեմ, ապացուցելով քեզ, որ դու՝ ինչ-ինչ, բայց քաղաքացի, հաստատ չես..))…
      Տեսնելով, որ քեզ վիրավորել են, բայց դու չես ըմբոստանում՝ ստիպված ես եմ բողոքում, որ դու միանաս իմ բողոքին.. Որից հետո, ես նորից կծիծաղեմ քո վրա..))..
      Լավ էլի Պապիկյան.. Բողոքի..))..

    • Հրանտ Պապիկյան says:

      кто сказал “мяу” ??

  8. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Սիրելի ընթերցողներ, խնդրում եմ մի փոքր համբերատար լինել։ Բոլոր մեկնաբանությունները, որոնք չեն հակասում էթիկական կանոններին, հրապարակվում են։ Անգամ իմ հասցեին մերկապարանոց մեղադրանքները։

    • Հրանտ Պապիկյան says:

      Հարգելի Խմբագիր, ցավով արձանագրում եմ, որ մեկնաբանությունների մի մասը կարծես գրված լինեն ռուս հայտնի առևտրական Կանատչիկովի ամառանոցից, որտեղ այժմ գտնվում է Մոսկվայի թիվ 1 հոգեբուժական կլինիկան…
      Լավ հասկանում եմ, որ Ձեր դեմոկրատական հայացքները թույլ չեն տալիս խտրականություն դնել ստեղնաշարը տանջող Նապոլեոնների, Ցիցերոնների, Արկադի Ռայկինների, կամ այլ պերսոնաժներ հիշեցնող օգտատերերի, և ադեկվատ մարդկանց միջև: Դեռ լավ է Ֆրանսիայում ձիերին ամուսնանալ թույլ չեն տվել, քանի որ դրանից անմիջապես հետո կենդանական աշխահն էլ կլցվեր սոցցանցեր՝ սկզբում իհարկե ծանոթությունների սայտեր, բայց ինչպես գիտեք, մի երկու հոգեհույզ ստատուսից մինչև քաղաքական մեկնաբան՝ մեկ քայլ է համացանցում:
      Համբերություն եմ մաղթում, և առավոտյան տրամադրությունը բարձրացնելու համար առաջարկում լսել վերը նշված ամառանոցի բնակիչների նամակը հեռուստատեսությանը՝ հանճարեղ Վիսոցկու կատարմամբ:
      https://www.youtube.com/watch?v=-KtBX6-67dw

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Պապիկյան, էս ջահել ժամանակ էդ ԿԳԲ ի «հոգեբուժարաններում» «պրակտիկաի» էս եղել երեվում ա…հասցեներին լավ ծանոթ ես… դեղերի էլ…

        • Հրանտ Պապիկյան says:

          Ну вот… что и требовалось доказать ))))

          • Գալուստ Ենոքյան says:

            Այ տղա, էս դու լռիվ շուռ ես եկել, լեզուդ էլ էս Պուտինից «փոխ առել»…հետո էլ ասում էս ախպարները…դու ախպարներին անցար…կեցցե Պուտինը, կեցցե ԿԳԲ ն…

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Առաջարկում եմ Գալուստին, Հրանտին եւ Արսենին փոխանակվել էլեկտրանային փոստի հասցեներով եւ իրենց անձնական վեճը շարունակել այնտեղ

          • Հրանտ Պապիկյան says:

            Արսենը անկախ հոդվածի թեմայից՝ ինձ քոմենտներ է ձոնում)))))) իսկ Գալուստի համար իմ գրածները (անկախ բովանդակությունից) այնպիսի ազդեցություն են թողնում, ինչպես կատվի վրա վալերիանկան ))))
            Անձամբ ես ուրախ կլինեմ, եթե նրանք վեր կանգնեն իմ անձի վրա սևեռվելուց և էջը մտնեն ոչ թե որպես ՛՛գեյմ-զոն՛՛, այլ ընդամենը հոդված կարդալու և դրա շրջանակներում սեփական դատողությունները շարադրելու: Ավելի ճիշտ՝ լավ կլիներ վեր կանգնեին հենց իրենք իրենց ՛՛ԵՍ՛՛-ից: Իսկ դա իրենց պարագայում շատ հաղթահարելի ՛՛բարձունք՛՛ է:

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Հարգելի Հրանտ, Դուք նույնն եք անում:

          • Գալուստ Ենոքյան says:

            Հարգելի Արամ, սխալս ընդունոմւ եմ: Անհատապես Հրանտի նկատմամբ ռչինչ չունե, ճիշտ հակառակը, ինքը բավական քաղաքակիրթ անհատ է, որը այնքան էլ մեծամասնություն չէ մեր Հայրենիքում…բնականաբար ամեն մեկս իրավունք ունի այս կամ այն հայացքն ունենա …ես մոտիկ ընկեր ունեմ, որ Հրանտի հայացքներին մոտ…ինքն էլ ռուսական դպրոց է ավարտել…նույն վեճերը էստեղ էլ կան…նորից ներողություն եմ խնդրում եվ Ձեզանից եվ Հրանտից…

  9. Հրանտ Պապիկյան says:

    Մեր պատասխանը Դոնալդ Տուսկին՝ հակամարտության կողմերի միջև հավասրության նշան դնելու համար )))))))))
    https://news.am/arm/news/277755.html

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031