Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն այսօր ավելի վաղ դատարանին միջնորդություն էր ներկայացրել` երկու ժամով հետաձգել կալանքի միջնորդության քննությունը` իր պաշտպանյալի անմեղությունը հավաստող լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրել մարզպետի որդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ