Օգոստոսի 10-ից 16-ը Բրազիլիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հունահռոմեական հավաքականը մասնակցելու է վեց քաշային կարգերում: Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմում ընդգրկել է 50 կգ քաշային Նորայր Հախոյանին, 55՝ Սլավիկ Գալստյանին, 60՝ Տարոն Դումոյանին, 66՝ Կարեն Ասլանյանին, 74՝ Արմեն Հակոբյանին, 130՝ Էդգար Խաչատրյանին:
Նշված բոլոր մարզիկներն էլ վերջերս Ստամբուլում անցկացված Եվրոպայի առաջնությունում չէին արդարացրել մարզիչների հույսերը, հետեւաբար, այս անգամ անելու են ամեն բան վստահությունը վերականգնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ