Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի դեսպանատունը պայթեցնելուց առաջ 21 ամյա Սիմոնը տատին խնդրել է պատմել Հայոց Եղեռնի մասին. (Տեսանյութ)

Հուլիս 27,2015 22:15

32 տարի առաջ 21 ամյա Սիմոնը սովորականի պես վերցրեց իր պայուսակը, շատ սովորական հրաժեշտ տվեց ընտանիքին. երեկոյան ընտանիքը ցնցվեց Սիմոնի մահվան լուրից, ամբողջ աշխարհն մի պահ ուշադրություն դարձրեց Հայ Դատին:

32 տարի առաջ հուլիսի 27-ին  Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդներ Պորտուգալիայի մայրաքաղաքում գրավեցին թուրքական դեսպանատունը եւ այն պայթեցրեցին, իրենք էլ` զոհվեցին: Լիբանանցի այդ 5 հայ երիտասարդներից մեկը Սիմոնն էր, որն իր ընկերների՝ Սեդրակի, Վաչեի, Արայի, Սարգիսի հետ իրենց կյանքով աշխարհի ուշադրությունը սեւեռեցին Հայոց Ցեղասպանության վրա, Թուրքիայի դեսպանատան պայթեցումը Մեծ Եղեռնի ուրացման դեմ արշավի մի հատվածն էր:

Այսօր Կոնսերվատորիայի հարակից այգում` Կոմիտասի արձանի դիմաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպել էր Լիսաբոնի նահատակներին նվիրված հիշատակի եւ փառաբանման ավանդական միջոցառում:

IMG_6160 IMG_6176

Aravot.am-ի հետ զրույցում Սիմոնի քույրը՝ Մարալ Յահնիյանը պատմեց, որ եղբոր համար Հայաստանն ու հայությունը մի կողմ էր, աշխարհը՝ մի կողմ: Սիմոնն ապրում էր հայությամբ. սա, քրոջ պատմելով, դաստիրակության արդյունքն էր: Գործողության մեկնելուց առաջ, ընտանիքի անդամներից ոչ ոք անգամ չէր կասկածում, թե Սիմոնը նման քայլի է դիմելու. երիտասարդը սպասել էր, որ ամբողջ ընտանիքը հավաքվի ընթրիքի սեղանի շուրջ, բոլորը միասին լինեն, ինքը վերջին անգամ բոլորին միասին տեսնի: Այդ օրը Սիմոնը տատին խնդրել էր մեկ անգամ եւս պատմել 1915 թվականի Եղեռնի մասին, որի զոհերից էր նաեւ իր ընտանիքը:

«Մենք ցնցված էինք Սիմոնի այդ տեսակ խիզախ քայլից. նրա կորուստը հեշտ չէ ընկալել, բայց երբ ես տեսնում եմ Արցախի զինվորներին, ամեն մեկի մեջ Սիմոնին եմ տեսնում ու իր հետ զոհված տղաներին, անգամ նմանեցնում եմ»,-ասաց տիկին Մարալը, որը Լիբանանից է ժամանել Հայաստան՝ հայ 5 երիտասարդների հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու:

Aravot.am-ի հետ զրույցում Լիբանանի «Հայկ Ասլանյան» ճեմարանի տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ աշխարհի տարբեր ծայրերում Հայոց Ցեղասպանությանը նվիրված տարբեր միջոցառումներ էին արվում, բայց աշխարհն անտարբեր էր,32 տարի առաջ 5 հայ երիտասարդները ծայրահեղ քայլի գնացին, որպեսզի Հայ Դատի վրա ուշադրություն հրավիրեն:

Մեր այն հարցին, որ նման ծայրահեղ քայլերը աշխարհը որպես ահաբեկչություն է ընկալում, պարոն Ջրբազշյանն ասաց. «Տեռորիզմը միշտ չէ, որ ժխտական երեւույթ է, լավ, ճիշտ նպատակի համար ահաբեկչությունը, մանավանդ որ իր մեջ ինքնազոհաբերություն է, ադիկա ազգային ազատագրական պայքարի միջոցներ են մեկն է»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Երեւանի մարզային վարչության ներկայացուցիչ Շողեր Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատունը պայթեցրած 5 երիտասարդները ազատության մարտիկներ են, եւ այս միջոցառումը նպատակ ունի իրազեկել նրանց մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031