Քիչ առաջ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը եւ «Հակահարված» խմբի երկու անդամները ճեղքեցին ոստիկանական շղթան եւ նստեցին Հանրապետության հրապարակի գորգի վրա: Ոստիկանները, տեսնելով դա, նրանց ձեռքերը եւ ոտքերը բռնած տեղափոխեցին դեպի Կառավարության շենքի դիմացի մայթ:
Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ շատ հեշտ էր ոստիկանական շղթան ճեղքելը: Նա չբացառեց, որ առաջիկայում եւս նման փորձեր կլինեն: Նա հավելեց, որ գիշերը պատրաստվում են մնալ Հանրապետության հրապարակում:
Այժմ նախաձեռնության անդամները էլեկտրաէներգիայի սակագնի դեմ իրենց բողոքը նստացույցի ձեւով շարունակում են Կառավարության շենքի դիմացի մայթի ավտոկայանատեղիում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ