Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Ուորլիքի ծրագրային հարցազրույցն ուղղված էր Ռուսաստանին»

Հուլիս 27,2015 22:00

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը «Վեդոմոստի»-ին բուռն քննադատության արժանացավ: Այս առիթով, Aravot.am-ի հետ զրույցում 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նկատեց.

«Ջեյմս Ուորլիքի ծրագրային հարցազրույցն ուղղված էր Ռուսաստանին, դրանում մի քանի առանցքային ուղերձներ կնշեի: Նախեւառաջ, Ուորլիքը կարեւորեց հակամարտության կառավարումը, նպատակ դնելով բացառել ռազմական գործողությունների նոր բռնկումները: Ուորլիքն ամբողջությամբ ջախջախել է Ադրբեջանի իշխանությունների այն թեզը, որ կարգավորումը դա նախեւառաջ ենթադրում է` Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ, նշելով, որ դա համապարփակ կարգավորման մի մասն է, որը ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հետ:

Warlic

Ավելացնեմ, որ դեսպան Ուորլիքն օգտագործել է նաև «Լեռնային Ղարաբաղի անվտանգություն» ձեւակերպումը: Ուորլիքի հարցազրույցը լուրջ խուճապ առաջացրեց Ադրբեջանի իշխանական վերնախավում: Ուորլիքը, իր հարցազրույցում նաեւ դիվանագիտորեն ակնարկել է, որ Ռուսաստանը միլիտարիզացրել է ԼՂ հակամարտության գոտին եւ ի օգուտ Ադրբեջանի խախտել ռազմական հավասարակշռությունը»:

Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ըստ Շահնազարյանի՝ երբ ամերիկացին է խոսում ապա միշտ ի օգուտ հայերի է, որը եւ սաստում է ռուսների վնասակար նկրտումները: Սակայն ռուսները բաց տեքստով գոնե չեն ասել թե էս հարցը անպայման այսպես պիտի որոշվի: Պուտինը այդ տեսակետից (Լուկաշենկոն նույնպես) տրամաբանական հստակ միտք է արտահայտել՝ – խնդիրը ձեր միջեւ է, ինքներդ էլ պիտի լուծեք, եթե բավարար խելք ունեք: Դե, եթե չունենք, ապա բնական է որ ամեն մեկը պիտի փորձի իր օգտին ծառայեցնել ձեր տարաձայնությունները: Այս է պարզ իրականությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031