Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի Ջերգենի կոչվող տարածքում այրվել է 4 հա ցորենի արտ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ նոյեմբերյանցի հրշեջների կողմից ներկայումս կրակը մարվել է:
Նա ասաց, որ հասունացած արտը ժամանակին չէր հնձվել, որովհետեւ Բաղանիսը հացահատիկահավաք կոմբայն չունի:
Բացի այդ, այդ տարածքն ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց է, եւ արտերի հնձելը մեծ ռիսկի հետ է կապված: Գյուղապետի խոսքերով դեռ պարզ չէ, հրդեհը ադրբեջանական գնդակոծության, թե՞ մարդու կողմից կրակի հետ անփույթ վարվելու հետեւանք է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ