Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Մենք լարվածությունը պահելու ենք այնքան, մինչեւ ոստիկանությունը մեր պահանջներին չենթարկվի»

Հուլիս 27,2015 20:07

Արդեն անցել է «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության՝ ոստիկանությանը տրված երեսուն րոպե ժամանակը: Նախաձեռնության անդամները ժամանակ առ ժամանակ մայթից մայթ են անցնում, ինչը ոստիկանության ուշադրությանն արժանացավ եւ այժմ ոստիկանները շղթա են կազմել մայթեզրերին:

Sanasaryan_

MHM98052 MHM98056-copy MHM98057-copy

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ կարծում է՝ ոստիկանության գործողությունները գտնվում են քաղաքական ազդեցության տակ. «Մենք լարվածությունը պահելու ենք այնքան ժամանակ մինչեւ ոստիկանությունը ստիպված չլինի մեր պահանջներին ենթարկվել, մինչեւ նաեւ ոստիկանությանը կառավարող ուժերը չհասկանան, որ այս իրավիճակն իրենց համար լուրջ խնդիր է ստեղծելու հետագայում, քան թե եթե իրենք համաձայնեն, որ նստացույցը կատարվի կենտրոնում, ինչպես մենք նախատեսել էինք:

Սկզբունքային է, երբ որ երկրում լինում են այսպիսի ռեժիմներ, որպեսզի քաղաքացիները խաղաղ, առանց բռնության հարկադրեն օրենքի շրջանակից դուրս եկող պետական մարմիններին, քաղաքական ուժերին, իշխանությունը յուրացնող ուժերին, որպեսզի իրենք ստիպված լինեն ենթարկվել Սահմանադրությանը»:

Նա հավելեց, որ եթե ոստիկանությունը բռնություն կիրառի դա պատասխանատվություն կառաջացնի. «Ոստիկանությունը համառորեն ուզում է այս իրադրության մեջ դեմքը պահպանել: Բայց տեսնում եք, որ սովորական գործողությունը կարող է խաթարել ե՛ւ երթեւեկությունը, ե՛ւ լարել իրավիճակը: Մենք, բնականաբար, դիմելու ենք այդ գործողություններին այնքան ժամանակ, մինչեւ որ ոստիկանությունը չհասկանա, որ ավելի հեշտ է թողնել եւ ենթարկվել օրենքի պահանջներին՝ թույլ տան, որ քաղաքացիներն իրենց ազատ հավաքն անցկացնեն, որտեղ որ որոշել են՝ կենտրոնում, քան թե այսպիսի խոչընդոտներ ստեղծեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031