Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյան. «Ոստիկանությանը 30 րոպե հարկավոր չէ»

Հուլիս 27,2015 19:25

Քիչ առոջ Անդրիաս Ղուկասյանը մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնելու, որ ոստիկանությանը 30 րոպե են տրամադրում` որոշումը փոխելու համար. «Մենք գտնում ենք, որ այս հարցը պարզաբանելու համար պետք է որոշակի ժամանակ , մենք կսպասենք, որից հետո ձեր որոշումն է: Եթե դուք ձեր դիրքորոշումը չփոխեք, մենք դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության, այսինքն` այդ եղանակով փորձելու ենք մեր ոտնահարված իրավունքները պաշտպանել»:

Օսիպյանն ի պատասխան ասաց, որ այդ հայտարարությունն անթույլատրելի է ոստիկանության համար եւ չի կարելի նման կերպ խոսել ոստիկանության հետ: Նա հավելեց, որ բողոքի ակցիան անօրինական է. «Բացակայում են բոլոր տեսակի իրազեկումները, չկա լիազոր մարմնի կողմից ի գիտություն, դուք խախտում եք հավաքների ազատության մասին օրենքը»:

Օսիպյանը նշեց, որ ոստիկանությանը 30 րոպե տրամադրել պետք չէ, քանի որ որոշումն արդեն կայացված է. «Ձեր գործողություններն ի սկզբանե անօրինական են եւ տալ ձեզ այլ տարբերակ, եւս, անօրինական է, բայց քանի որ չի առնչվում երթեւեկելի մասին, չի խոչընդոտում քաղաքացիների ազատ տեղաշարժը, չի վտանգում վարորդներին ոստիկանությունը հանդուրժողականություն կցուցաբերի եւ այստեղ կապահովի հասարակական կարգը, մնացած բոլոր դեպքերում ձեր գործողություններն անօրինական են»:

Անդրիաս Ղուկասյանի եւ Վալերի Օսիպյանի զրույցից հետո կառավարության շենքի դիմացի մայթում ավելացան ոստիկաններ, որոնք պատ կազմեցին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031