Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Խաչատրյանն ավելի շուտ հասներ, այս ամենը տեղի չէր ունենա». Մարզպետի որդու հարցն է որոշվում

Հուլիս 27,2015 19:10

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցի վերաբերյալ:

Մարզպետի որդու պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանը քիչ առաջ ասաց, որ ներկայացրել են հիմնավորումներ, որոնք հիմք են տալիս մերժել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ըստ նրա, մեղադրանքը բացարձակ հիմնազուրկ է, ընդամենը մի մարդու ցուցմունքի հիման վրա է. «Այն էլ մի մարդու ցուցմունքով, որը, իմ ունեցած փաստաթղթով, բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով՝ որպես պսիխապատ: Հարություն Զաքարյանը բանակից ազատվել է հոգեկան հիվանդության պատճառով, եթե այդպես չէ, ապա համապատասխան մարմինները պետք է պարզեն՝ ինչու է ազատվել»:

Ասա՝ մյուս եղբայրն էլ՝ Մուշեղ Զաքարյանն էլ է բանակից ազատվել, առայժմ չունի պաշտոնական փաստաթուղթ, թե նա ինչի է բանակից ազատվել»:

Հարցին, իսկ ձեր պաշտպանյալը ծառայե՞լ է բանակում, ասաց. «Իմ պաշտպանյալը Գորիսի երիտասարդ երկրապահների միության նախագահն է, իսկ բանակում ծառայելու մասին հարցերը ուղղեք նրան… Այ այսօր ամեն ինչ կատարվում է մենակ նրա համար, որ նրա հայրը Սյունիքի մարզպետն է: Եթե առիթ ունենաք ճանաչել Տիգրան Խաչատրյանին, այն, ինչ որ ներկայացվել է, այդ բոլորը հօդս կցնդեն»:

Հետաքրքրվեցինք՝ ձեր պաշտպանյալը ծեծկռտուքին ինչ մասնակցություն է ունեցել, ասաց. «Ներկա գտնվել է, բայց այդ մասին ավելի ուշ: Կարծում եմ՝ Տիգրան Խաչատրյանն ավելի շուտ հասներ, այս ամենը տեղի չէր ունենա: Նա հեղինակություն ունի եւ նրա խոսքը իր շրջապատում անցնում է»:

Մեր հարցին՝ իսկ այդ դեպքում Զաքարյան եղբայրները ումի՞ց են տուժել, ասաց. «Այդ հարցը ուղղեք նրանց, իրենց խղճին էլ դեմ չգնան, կասեն՝ ումից են տուժել: Տիգրան Խաչատրյանը Զաքարյան եղբայրների մարմնական վնասվածքների հետ կապ չունի»:

Նրա խոսքով, կալանքի վերաբերյալ իրենց առարկությունը հիմնավոր էր, հիմնված չէր ենթադրությունների վրա, եւ եթե դատարանը գտնվի իր բարձրության վրա, վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը կմերժի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Syuneciner says:

    Տիգրան Խաչատրյանը Զաքարյան եղբայրների մարմնական վնասվածքների հետ կապ ունի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031