«Ոստիկանությունը պատրաստ է վերահսկել եւ ապահովել իրենց անվտանգությունը, թեպետ իրենց գործողություններն անօրինական են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա հավելեց, որ ոստիկանությունը հանդուրժողականություն կդրսեւորի իրենց բողոքի ակցիան կատարել կառավարության շենքի դիմացի մայթում եւ հարակից հարթակում: Ըստ փոխոստիկանապետի մնացած բոլոր վայրերում բողոքի ակցիա անցկացնելը չի բխում օրենքից եւ հավաքի ազատության իրավունքը չի կարելի օգտագործել այլ նպատակներով:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, որ 30 րոպե ժամանակ են տալու ոստիկանությանը որոշումը փոխելու համար, Օսիպյանն ասաց. «Չի կարելի օրենքի հետ իրավապահների հետ խոսել ինչ-որ պայմաններով, սա անթույլատրելի է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ