Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի Հայաստան»-ը ոստիկանությանը 30 րոպե ժամանակ է տալիս

Հուլիս 27,2015 18:45

«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ հուլիսի 27-ին Հանրապետության հրապարակում 72 ժամյա նստացույց է կազմակերպելու: Այժմ նախաձեռնության անդամները հավաքվել են կառավարության շենքի դիմացի մայթում, որպեսզի գնան հրապարակի կենտրոնում սկսեն իրենց նստացույցը, սակայն ոստիկաններն արգելում են փողոցն անցնել` հայտարարելով, որ ակցիան անօրինական է:

Նախաձեռնության խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նստացույցը նախատեսում են իրականացնել երեք ժամյա հերթափոխով, այդ առիթով ոստիկանությանը խնդրում են իրենց աջակցել: Նստացույցը կդադարեցվի այն պահին, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ հայտարարի իր որոշումը:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ Հանրապետության հրապարակում բազմաթիվ քաղաքական միջոցառումներ են կազմակերպվել: Նա ասաց, որ ոստիկանությանը 30 րոպե ժամանակ են տալիս փոփոխելու իր որոշումը, հակառակ դեպքում քաղաքացիական անհնազանդության կդիմեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031