Այսօր՝ հուլիսի 27-ին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը News.am-ին լրատվամիջոցի հարցին, թե ինչպես է վերաբերվում իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալման փաստին, ասել է. «Ամեն մի քաղաքացի օրենքի առաջ պատասխանատու է: Կքննեն, ճիշտը կներկայացվի»:
Այն, որ ամեն քաղաքացի օրենքի առաջ պատասխանատու է, դա շատ լավ բան է, սակայն ինչ անուն տաս այն փաստին, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Երևանում Մամիկոնյանց փողոցում, Հայաստանի քննչական կոմիտեի առջև, Սյունիքի «մեծն» մարզպետ Սուրեն Խաչատրյանը կոպիտ կերպով և չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և Mercedes մակնիշի 077 ՕՕ 77 համարանիշի ավտոմեքենան, իսկ նրա հետևից էլ՝ Toyota Land Cruiser մակնիշի 077 ԼԼ 77 համարանիշի մեքենան վարում հոծ գծի վրայով:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում