Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի բուժանձնակազմի մեղքով՝ հեպատիտ C-ով վարակվածների բուժումը պետությունն է հոգում

Հուլիս 27,2015 16:16

«Քաջարանի բժշկական կենտրոնում հիվանդների հեպատիտ C-ով վարակման պատճառը վիրաբուժական գործիքներն էին»,-անդրադառնալով Քաջարանի հիվանդանոցի հեպատիտ C-ով վարակվածության հայտնի դեպքին, այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Ըստ նրա, առաջին անգամ պետությունն իր վրա է վերցրել այս հիվանդների բուժումը. «Քաջարանի բուժկենտրոնում 15 հիվանդի մոտ ախտորոշվել է հեպատիտ C, որից 8-ի մոտ սուր հեպատիտ C: Այն արտահայտվել է դեղնուկային ձեւով, հեպատիտ C-ի դեպքում հազվադեպ է հանդիպում»:
Բոլոր հիվանդներն անվճար ստանում են հակավիրուսային բուժում. «Այն հիվանդները, որոնք ստանում են հակավիրուսային բուժում, մեծ հավանականություն կա, որ կբուժվեն, քանի որ այսօր հեպատիտ C-ն համարվում է բուժվող հիվանդություն: Հակավիրուսային բուժումը նշանակում է առողջացում»,-պարզաբանեց տիկին Ղազինյանը:

Մասնագետը խոստովանեց, որ հեպատիտով վարակման դեպքերը միայն Քաջարանի հիվանդանոցով չեն սահմանափակվում եւ պարբերաբար տարբեր հիվանդանոցներից սուր վիրուսային հեպատիտ C-ի դեպքեր են արձանագրվում. «Պատճառը հիմնականում վիրաբուժական մանիպուլյացիաներն են»:
Ըստ նրա, եթե մինչեւ 1992 թ-նը հեպատիտը փոխանցվում էր արյան փոխներարկման ճանապարհով, ապա արյան սքրինինգից հետո այդ ճանապարհով գրեթե դեպքեր չեն արձանագրվում: Փոխարենը հեպատիտները փոխանցվում են ատամնաբուժարաններից, գեղեցկության սրահներից, գինեկոլոգիական, կոսմետոլոգիական գործիքների միջոցով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031