Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց սահմանադրական փոփոխությունների էլ է հնարավոր այդ հարցը լուծել». Սաշիկ Սուլթանյան

Հուլիս 27,2015 15:50

Հայաստանի եզդիական համայնքը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը. «Մենք՝ որպես հանրության մի մաս, դրա կարիքը չենք զգում: Եթե հանրությունը որոշի, որ պետք է այդ փոփոխությունները լինեն, եզդիական համայնքը կմիանա այդ որոշմանը»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակին և եզդիական համայնքի դիրքորոշմանը:

Սահմանադրական փոփոխություններով ազգային փոքրամասնությունները կարող են ներկայացուցիչ ունենալ ԱԺ-ում: Սակայն «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը (լուսանկարում) կարծում է, որ առանց սահմանադրական փոփոխությունների էլ է հնարավոր այդ հարցը լուծել. «Հայաստանի եզդիական համայնքը միշտ այն կարծիքին է եղել, որ Ազգային ժողովում պետք է իր պատգամավորն ունենա: Բայց դա կարելի է անել նաև Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելով, իրավական ակտերով»,- համոզմունք հայտնեց նա:

Ինչ վերաբերում է բարեփոխումների նշանակությանը ազգային փոքրամասնությունների կյանքում, Ս. Սուլթանյանն ասում է, որ ազգային փոքրամասնություններն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիներ են, «այսինքն՝ եթե լավ լինի, մենք էլ ենք զգալու դա, եթե բռնապետություն լինի, դա էլ ենք զգալու»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031