Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից» (Տեսանյութ)

Հուլիս 27,2015 15:27

Վիրուսային հեպատիտները եւ դրանց հրահրմամբ առաջացող լյարդի հիվանդությունները տարեկան 1,5 միլիոն մարդու կյանք են խլում: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, վկայակոչելով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն՝ ասաց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Հուլիսի 28-ին, Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, տիկին Ղազինյանն ասաց, որ ստույգ տվյալ չկա, թե մեր հանրապետությունում որքան մարդ է վարակված հեպատիտ B-ով եւ C-ով, որոնք ամենավտանգավոր վարակներից են, սակայն մոտավոր հաշվարկներով՝ 100 հազար բնակիչ ունի այդ վիրուսը:

Այս տարվա կարգախոսն է «Կանխարգելենք հեպատիտները»: Հասմիկ Ղազինյանի խոսքերով, նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը, որպեսզի իրենք իրենց պաշտպանեն վարակներից:

Հիշեցնելով Քաջարանի հիվանդանոցի դեպքը, երբ հիվանդանոցի ծառայություններից օգտված 15 քաղաքացի վարակվել էին հեպատիտ C-ով, Aravot.am-ը տիկին Ղազինյանից հետաքրքրվեց, թե ինչպես պետք է վարվի քաղաքացին, եթե բուժհիմնարկները` ատամնաբուժարանները կամ մատնահարդարման սրահները չեն պահպանում հիգիենայի կանոնները եւ հաճախ ականատես ենք լինում, որ վարակվածությունը այդ պատճառով է լինում:

Հասմիկ Ղազինյանն ասաց, գործում են սահմանված կանոնակարգեր, որոնք վերաբերում են բժշկական գործիքների ստերիլիզացմանը: Մեր այն դիտարկմանը, թե գործում են, բայց որքանո՞վ են դրանք պահպանվում, տիկին Ղազինյանն ասաց, որ եթե դրանք նորմալ, 100 տոկոսով պահպանվեն, իսպառ կբացառվեն վարակելիության դեպքերը:

 

Ըստ մասնագետի, վիրուսային հեպատիտով աշխարհում վարակված է 600 մլն մարդ, որից 400 միլիոնը՝ հեպատիտ B-ով, իսկ 200-ը՝ C-ով։ Հ.Ղազինյանի խոսքերով՝ ներկայումս վիրուսի 8 տիպ է հայտնի, որոնցից ամենատարածվածը А, В, С, D եւ E հեպատիտներն են. «Մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից»: Տիկին Ղազինյանի խոսքերով. «Այսօր հեպատիտ B-ն եւ C-ն համարվում են գլոբալ խնդիր ամբողջ աշխարհում: Ինչը պայմանավորված է նրանով, որ այն այնպես չի վերահսկվում, ինչպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում է. որն այսօր ամբողջ աշխարհում շատ ավելի լավ է վերահսկվում»:

Նշենք, որ հեպատիտ B-ի, եւ հեպատիտ C-ի առումով Հայաստանը գտնվում է միջին տարածվածության երկրների շարքում. հեպատիտ B-ի տարածվածությունը կազմում է 2-3 տոկոս, հեպատիտ C-ինը` 4 տոկոս:

Տիկին Ղազինյանը կոչ է անում պատվաստվել հեպատիտ B վարակի դեմ:

Հայաստանում պատվաստման արդյունքում վերջին տարիներին մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չի արձանագրվել հեպատիտ B:

Հեպատիտ С-ի վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, սեռական ճանապարհով:, թմրամիջոցների ներերակային օգտագործման դեպքում: Հեպատիտը կարող է նաեւ փոխանցվել մորից պտղին ծննդաբերության ժամանակ: Հեպատիտ B վարակը կարող է ընթանալ սուր կամ խրոնիկ: Վիրուսը կարող է ակտիվանալ` առաջացնելով լյարդի խրոնիկական բորբոքում՝ հեպատիտ, որն էլ հետագայում կվերածվի լյարդի ցեռոզի, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ քաղցկեղի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031