ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճած գրոսմայստերներ Լեւոն Արոնյանին, Հրանտ Մելքումյանին, Գաբրիել Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին եւ խորհուրդ տվել՝ մասնակցել մրցաշարին:
Նախագահի խորհուրդը՝ խորհուրդ, բայց այստեղ էլ, կարծում ենք, վերջնական որոշումը կամավոր պետք է կայացնեն իրենք՝ շախմատիստները: Եթե գրոսմայստերները համաձայն են մեկնել, նրանք իրենց մասնակցությունը հաստատելու ժամանակ ունեն մինչեւ հուլիսի վերջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ