Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրդեհավտանգ տարածքներում ժամանակավորապես կարգելվի հրավառությունը

Հուլիս 27,2015 14:03

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են աշխատանքային երկհերթ ժամանակացույցով ոռոգման, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է  վարչական շրջանների,  առևտրի և բնապահպանության վարչությունների և ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հանվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ:

«Ուշադրության կենտրոնում պահեք այն վայրերը, որտեղ չորացած խոտ ունենք: Խիստ հսկողության տակ պահեք սպասարկող ընկերությունների և ռեստորանային համալիրների աշխատանքը և արգելեք հրավառությունները: Ու հատկապես հաշվի առնելով, որ հրդեհների մի քանի դեպքերի պատճառը հենց հրավառություն է եղել, նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահ մնալ հրավառություններ կազմակերպելուց»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031