Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետավտոտեսուչ. «28 հատ հարբած ոչխար ենք տարել բաժին»

Հուլիս 27,2015 13:22

Հուլիսի 26-ին Տավուշի մարզում մեծ շուքով նշվել է Վարդավառը: Մարդիկ ընտանիքներով մեկնել են սարեր, անտառներում գտնվող աղբյուրների տաղավարներում քեֆ արել: Պետավտոտեսուչները մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում 3-4 ավտոմեքենաներով, որոնցից մեկը «Ջիպ» մակնիշի մեքենա, ծառայություն են իրականացրել:

Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ վարորդը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, մեզ հայտնեց, որ ժամը 22-ի սահմաններում իր ավտոմեքենան պետավտոտեսուչները Նոյեմբերյան քաղաքի տարածքում կանգնեցրել են: Քանի որ կարճ ժամանակում պետավտոտեսուչները 3-րդ անգամ են մեքենան կանգնեցրել, վարորդը հարցրել է, թե ինչ խախտում է ինքը կատարել: Պետավոտեսուչն ասել է, որ միջոցառում են իրականացնում, վարորդը պահանջել է ցույց տալ այդ մասին փաստաթուղթ: Վեճ է բռնկվել,որի ժամանակ պետավտոտեսուչը սպառնացել է ոստիկանության կարգախումբ կանչել եւ զայրացած ասել է. «28 հատ հարբած ոչխար ենք տարել բաժին»: Նոյեմբերյանցի վարորդն ասաց, որ պետավտոտեսուչն այդ խոսքերն ասել է 5 վկաների ներկայությամբ:

Պետավտոտեսչությունից տեղեկացանք,որ հուլիսի 26-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության 5-րդ վաշտի աշխատակիցները, Նոյեմբերյանում խմածության արձանագրություն է կազմվել 15 վարորդի հանդեպ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031