Բաղրամյան փողոցը աղբամաններից «ապամոնտաժվեց», փոխարենը փակվեց
Արմավիր քաղաքի Աբովյան փողոցը, որտեղ գտնվում է մարզպետարանի շենքը:
Չնայած մարզում առկա ջրամատակարարման խնդրին, գազի, աշխատատեղերի բացակայությանը՝ Աբովյան փողոցը ոչ թե ի նշան բողոքի է փակվել, այլ՝ այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, ինչի հետեւանքով էլ աղբամանները տեղափոխվել են փողոցի մեջտեղը՝ տպավորություն թողնելով, թե փողոցն աղբամաններով փակված է:
Լուսանկարը՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՒՈՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.07.2015