Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կրակի հետ է խաղում». ադրբեջանագետ

Հուլիս 27,2015 13:15

Ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի կարծիքով, ադրբեջանցիները կրակի հետ են խաղում՝ սահմանին լարվածություն ստեղծելով:

Այսօր «Զարկերակ» ակումբում նա կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շահեկան դիրքում չէ. «Կրակի հետ խաղացողը կարող է ինքն այրվել կրակի մեջ»:

Նա նկատեց, որ թեեւ Ադրբեջանում ոչ բոլորն են ցանկանում լայնածավալ ռազմական գործողություններ, բայց, եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Ադրբեջանագետն ուշադրությամբ հետեւում է ադրբեջանական կողմի լրահոսին, ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է հենց սուտ տեղեկություններ տարածելով գրգռել իրավիճակը:

Գրիգորի Այվազյանը հիշեցրեց Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իբր հայերը սահմանամերձ գոտում սպանել են թուրք երեխաների, հետո էլ Ադրբեջանի բանակի ղեկավարները բուժաշխատողներին են զգոնության կոչ արել՝ ասելով պատրաստվեն՝ ամեն պահի կարող է լայնածավալ պատերազմ սկսվել. «Միայն հայկական կողմի խոհեմության շնորհիվ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ սահմանում դեռ չեն սկսվել»:

Պարոն Այվազյանը համոզված է՝ սահմանի լարվածությունը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ՝ արտագաղթածները պետք է երկկողմանի վերադառնան իրենց հայրենիք:

Նա չբացառեց, որ սահմանի լարվածությանը նպաստող հաջորդ հանգամանքն էլ Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը լինի: Գրիգորի Այվազյանը նկատեց, որ վերջին տարիներին Ադրբեջանը բավականին հզորացել էլ է, բայց Հայաստանը չպետք է վախենա, հույսը պետք է դնի մեր ռազմական և օդային ուժերի վրա.

«Մեր սխալն այն էր, որ թշնամուն ծնկի չբերեցինք, երբ դրա հնարավորությունն ունեինք, իսկ հիմա Ադրբեջանը բավականին լուրջ ուժ է հավաքել: Մենք պետք է ոչ թե հույս ունենանք, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսելու, որովհետև պատրաստ չէ դրան, այլ պետք է մենք ինքներս պատրաստվենք: Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք և հույս չդնենք Ադրբեջանի հավասարակշռության վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031