Ուրբաթ Ֆրեզնոյում վանդալային հարձակում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի վրա, հաղորդում է Fresnobee.com կայքը: Պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը:
Երեք ամիս առաջ բացված հուշարձանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:
Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ աշխատելու է Ֆրեզնոյի նահանգային ղեկավարության և ոստիկանության հետ բացահայտելու վանդալիզմի հեղինակներին: Աբգարյանն ասել է, որ «սա ատելության հողի վրա հանցագործություն է, այն պետք է շատ լուրջ ընդունել ու չհանդուրժել»
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Civilnet-ի կայքում