Լրահոս
Օրվա լրահոսը

Յոդի նշանակությունը եւ պակասը օրգանիզմի վրա

Հուլիս 27,2015 11:30

Ժողովրդական բժշկությանը մշտապես հետաքրքրել են մարդու օրգանիզմի հետեւյալ երեք հատկությունները՝ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, հյուսվածքների վերականգնողական ունակությունը զանազան վնասվածքների դեպքում եւ արդեն սկսված հիվանդության դեմ պայքարը, ինչպես նաեւ յոդի կապը օրգանիզմի դիմադրողականության հետ: Ինչպես գիտենք, յոդը անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի նորմալ գործունեության համար: Այդ գեղձի միջոցով 17 րոպեում անցնում է օրգանիզմում շրջանառվող արյան ամբողջ ծավալը: Վահանաձեւ գեղձի բջիջները իրենց աշխատանքի ընթացքում յոդի կարիք են զգում, եւ հենց գեղձից արտազատվող յոդն է, որ այդ 17 րոպեում սպանում է անկայուն մանրէները, որոնք արյան մեջ թափանցում են մաշկի վնասվածքների եւ մարսողության համակարգում սնուցիչ նյութերի ներծծման ժամանակ կամ պարզապես քթի եւ բերանի լորձաթաղանթի միջոցով: Ախտահարույց ավելի կայուն մանրէները արյան հետ միասին անցնելով վահանաձեւ գեղձի միջով՝ մասամբ ուժազրկվում են: Այսպես, մի քանի անգամ հաջորդաբար անցնելով վահանաձեւ գեղձի միջով` նրանք ավելի ու ավելի են թուլանում եւ վերջապես ոչնչանում, եթե, իհարկե, գեղձը ապահովվում է յոդի անհրաժեշտ քանակով: Հակառակ դեպքում արյան մեջ շրջանառվող վնասակար միկրոֆլորան չի ոչնչանում` այսպիսով հնարավորություն չտալով օրգանիզմին գործել՝ համաձայն իր պաշտպանական հատկության բնական օրենքի:

Յոդի քանակը վահանաձեւ գեղձում կախված է մարդու կողմից օգտագործվող սննդի եւ ջրի մեջ պարունակվող յոդի մատչելի քանակից: Յոդի պակասի դեպքում գեղձը զրկվում է իր նորմալ գործունեության համար անհրաժեշտ որոշակի տարրերից: Սակայն ժողովրդական բժշկությունը գտնում է, որ գոյություն ունի որոշակի կապ մարդու էներգիայի պաշարի եւ յոդի օգտագործման միջեւ: Մարդու կենսունակության նվազման դեպքում առաջին հերթին հարց է ծագում` բավարա՞ր է արդյոք յոդի պարունակությունը այնտեղ, որտեղ նա ապրում է, եւ արդյոք լրացվո՞ւմ է այդ բացը զանազան լրացուցիչ միջոցների հաշվին: Մարդու աշխատունակության եւ դիմադրողականության ցածր ցուցանիշի դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել յոդի օգտագործման վրա:

Յոդի երկրորդ ֆունկցիան օրգանիզմի եւ նյարդային համակարգի վրա հանգստացնող ներգործության ապահովումն է: Նյարդային լարվածության ուժեղացման, ուժեղ գրգռվածության եւ անքնության դեպքում օրգանիզմը կարծես մշտապես գտնվում է պայքարի վիճակում:

Ժողովրդական բժշկության օգնությամբ պարզ է դարձել, որ մինչեւ 10 տարեկանը կարելի է ներգործել երեխայի գրգռվածության, անհամբերության եւ անհանգստության վրա` նրան դարձնելով զուսպ եւ հավասարակշիռ: Այս փոփոխությանը կարելի է հասնել ընդամենը 2 ժամում՝ տալով երեխային որեւէ բանջարեղենի կամ մրգի հյութ, որի մեջ նախապես ավելացրել եք մեկ կաթիլ յոդ, կամ կարող եք մեկ բաժակ թթվաշ ջրին՝ մեկ թեյի գդալ խնձորի քացախ եւ մեկ բաժակ ջուր, ավելացնել մեկ կաթիլ յոդ:

yod2

Այս միջոցը միշտ էլ առաջարկել են այն մայրերին, որոնք ունեն դյուրագրգիռ երեխաներ: Այն միշտ էլ ունեցել է հանգստացնող ազդեցություն երեխաների նյարդային համակարգի վրա:
Մարդու օրգանիզմում յոդի երրորդ ֆունկցիան կապված է մարդու մտավոր գործունեության հետ: Օրգանիզմը յոդի անհրաժեշտ քանակով ապահովելու դեպքում դիտվում է մտավոր գործունեության որոշակի ակտիվացում:

Վահանաձեւ գեղձը, որը յոդի իր պաշարները ստեղծում է ամեն 17 րոպեն մեկ իր միջով շրջանառվող արյունից, երբեմն ստիպված է լինում կորցնել այդ պաշարների մի մասը. օրինակ` խմելու քլորացված ջուր օգտագործելիս կամ սովորական կերակրի աղը ոչ չափավոր օգտագործելիս:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031