Լրահոս
Օրվա լրահոսը

Սոխը, թուզը եւ սեւ սալորը` ոտքերի կոշտուկների դեմ

Հուլիս 27,2015 11:00

Ոտնաթաթի վրա առաջացող կոշտուկները հաճախ են անհարմարավետություն պատճառում: Սա առաջանում է առանց գուլպայի եւ զուգագուլպայի կոշիկ հագնելու կամ նոր նեղ կոշիկի հետեւանքով: Առաջացած կոշտուկներից հեշտությամբ կարելի է ազատվել` օգտագործելով սոխ:

Գլուխ սոխը մաքրել, կիսել եւ դնել բաժակի մեջ՝ վրան ավելացնելով խնձորի քացախ: 1 օր պահել սառնարանում, այնուհետեւ հանել սոխը քացախի միջից, պոկել շերտերից եւ առավոտյան եւ երեկոյան դնել կոշտուկի վրա՝ ֆիքսելով այն բինտով:

Կոշտուկներից ազատվելու մեկ այլ տարբերակ` թզի միջոցով: Ոտքերը տաք ջրում փափկեցնելուց հետո լավ չորացնել եւ թուզը կիսել ու ներսի կողմից դնել կոշտուկի վրա: Հարմար է այն դնել գիշերը: Կարող եք թուզը փոխարինել սեւ սալորով՝ եփել սեւ սալորը կաթի մեջ, հանել կորիզը եւ տաք վիճակում դնել կոշտուկի վրա: Սառելուց հետո դարձյալ փոխարինել տաք սալորի թրջոցով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031