Քիչ առաջ ավարտվեց «Կրասնոդար»-«Սպարտակ» հանդիպումը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում:
Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրի Մովսիսյանը, որը ռուս ֆուտբոլային մեկնաբանների խոսքերով մոսկվացիներին վերադարձրեց հաղթողի մարտական ոգին: Երկրորդ տուրից հետո «Սպարտակը» 4 միավորով երրորդ տեղը բաժանում է «Ռոստովի» հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ