Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի ունեցած տեղեկությունների համաձայն, Սդղի Գյոլ կոչվող տարածքում ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրները առողջական խնդիրների պատճառով բանակում չեն ծառայել:
«Իսկ դուք գիտե՞ք, որ Հարություն Զաքարյանը, որը ոչ ճիշտ ցուցմունք է տվել մարզպետի որդու համար, բանակում չի ծառայել 6-Գ հոդվածի հիմքով, այսինքն, հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիայի ախտանիշներ են: Եվ այդպիսի մարդու ասածը կարելի՞ է հիմք ընդունել մեկ այլ անձի ձերբակալելու համար: Երկու եղբայրն էլ բանակում չեն ծառայել»,- Aravot.am-ին ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը:
Չնայած նախօրեին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալությանը, մարզպետի խորհրդականը շարունակեց պնդել, որ Տիգրան Խաչատրյանը որեւէ կապ չունի Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ. «Մեղադրանք է առաջադրվել տուժող կողմի ոչ ճիշտ ու ոչ օբյեկտիվ ցուցմունքի հիման վրա: Ինչպե՞ս կարելի է հավատալ մի մարդու, որը հիվանդության պատճառով բանակում չի ծառայել»:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ մարզպետի կապերը այս անգամ չօգնեցի՞ն որդու ձերբակալությունը կանխելու համար, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Մարզպետը չի էլ փորձել օգնել որդուն, որովհետեւ ինքը կարծում է՝ արդարությունը պետք է հաղթի, իսկ արդարությունն այն է, որ իր որդին չի մասնակցել ծեծկռտուքին ու չի հարվածել այդ տղային»:
Զաքարյանների պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այ անաստվածներ մարդկանց հաշմանդամ եք դարձրել հիմա էլ թե սուտ է, նույնը քո ընտանիքին լինի այդքան բան։
Դեմքը (լիսկայի հետեւում) ցնցող արտահայտիչ է: Լավ դիմանկարիչը նախատիպի հիման վրա կարող է գլուխ-գործոց ստեղծել՝ “Ստորաքարշության էքստազ” անվանմամբ:
Լավ, ամոթ է այս Լիսկայի «խորհրդական» կոչված Վոլոդյա Հարությունյանը: Էս մարդուն թվում է, թե «խորհրդական» նշանակում է քծնել ու «շեֆին պաշտպանել»: Սովետի հոտ է փչում սրանցից: Իսկ բանակի ժամանակը ի՞նչ կապ ունի,որ տվել են մարդու աչքը հանել: