Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանակակից թատրոնը դեռ առաջնորդվում է սովետական օրենքով, վարք ու բարքով».Գյումրու թատրոնի պրոդյուսեր (Տեսանյութ)

Հուլիս 26,2015 17:11

Գյումրու թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն այն կարծիքին է, որ թատրոնները դեռ առաջնորդվում են սովետական ժամանակների վարք ու բարքով, կանոններով, իսկ սա ժամանակակից թատրոնների սկզբունքներին ու մեխանիզմներին դեմ է:

Նրա կարծիքով, խիստ անհրաժեշտ է, որ թատերական կենցաղ մտնի «Թատրոնի մասին օրենքը»: «Ժամանակակից թատրոնը չի կարելի կառավարել սովետական թատրոնի մնացած օրենսդրական, եթե կարելի է օրենսդրություն համարել… Բնական է, թատրոնը պիտի ունենա իր օրենքը, եւ մարդիկ առաջնորդվեն այդ օրենքով: Հարցի երկրորդ կողմն է, թե «Թատրոնի մասին» ընդունվող օրենքը ինչքանո՞վ է իրազեկվել թատերական աշխարհի մարդկանց: Ես ինչքան գիտեմ՝ թատերական աշխարհի  հեղինակավոր մարդիկ դեռ այդ օրենսդրական նախաձեռնության մասին չեն հայտնել իրենց կարծիքը, թատրոնի մարդիկ այնքան էլ տեղեկացված չեն, թե «Թատրոնի մասին օրենքում» ինչ դրույթներ կան եւ ինչքան է դա թատրոնական կամ հակաթատրոնական:

Դրա համար առավել քան վստահ եմ, որ մինչեւ օրենքի քվեարկումը ու աշնանային նստաշրջանի դնելը, կլինեն համակողմանի քննարկումներ, կլինեն քննարկումներ թատրոններում, թատրոնների ստեղծագործական կոլեկտիվների հետ, հավուր պատշաճի կներկայացվի օրենքը իր  բացթողումներով եւ առավելություններով: Ես գտնում եմ, որ «Թատրոնի մասին օրենքի» նախաձեռնողների կողքին առաջին հերթին պիտի կանգնեն թատրոնի մարդիկ, որովհետեւ ոչ մի օրենսդիր ավելի լավ չի կարող տեղեկացված լինել թատրոնից, քան թատրոնի մարդիկ: Եւ եթե չեն եղել նման քննարկումներ, Գյումրիում գոնե չեն եղել, վստահ եմ, որ մեր  մարզից ընտրված պատգամավորները օրենքի նախագիծը ունենալուն պես քննարկում կկազմակերպեն թատրոնում եւ պարտադիր կլսեն թատրոնի հանրույթի կարծիքը, որովհետեւ այսօր թատրոնները  բավականին խնդիրներ ունեն, որոնք պիտի կարգավորվեն օրենսդրորեն: Եւ թատրոնի մարդկանց  համար շատ կարեւոր է  այդ օրենքը եւ կարեւոր է, որ օրենքը ծնվի թատրոնի մարդկանց կարծիքը հաշվի առնելով, որովհետեւ հիմնականում մեր օրենքների մեծամասնությունը հաստատվում են ու որպես օրենք գործում են, բայց չեղած դեպքում ավելի լավ կլիներ: Հանկարծ այդ օրենքը պատուհաս չդառնա թատրոնի մարդկանց գլխին, որովհետեւ նախաձեռնությունը ինքնին շատ կարեւոր է:

Անկախությունից ի վեր թատրոններն աշխատում են, բայց չունեն հստակ օրենք, որի շրջանակում պիտի աշխատեն, աշխատում են այն հրամաններով, որոնք գալիս են  մշակույթի նախարարությունից, այն հաստիքացուցակներով, որոնք եղել են ժամանակի: Այսօր կան նաեւ բազում հաստիքներ, որոնք կարող են ժամանակակից բուհեր ավարտած մարդիկ ընդգրկվեն, աշխատեն: Շատ դժվարությամբ մեր թատրոնի տնօրենը առաջինը մեր թատրոնում ներմուծեց  թատրոնի պրոդյուսերի հաստիքը, որը շատ կարեւոր է: Չնայած որ օրենսդրական ես նախաձեռնությանը ծանոթ եմ, նախաձեռնությամբ փորձում են շատ ավելի պրոդյուսերական թատրոն ստեղծել, որը կխանգարի խաղացանկային թատրոնին, որը եւս ընդունելի չէ: Մի խոսքով, ինձ թվում է դեռ կլինեն երկար քննարկումներ «Թատրոնի մասին» օրենքի շուրջ, մեր պատգամավորները կլինեն թատրոնում ու կոլեկտիվի հետ կունենան քննարկումներ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031