Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը Սանկտ-Պետերբուրգում անցկացված 2018 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության օրերին Պլատինիին արած իր այս առաջարկության մասին տեղեկացրել է ռուսական լրատվամիջոցներին:
«Պլատինիին ասել եմ, որ նա պետք է գնա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին: Նա հեղինակավոր ֆուտբոլային անձնավորություն է: Իսկ ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ին, այնտեղ նրան փոխարինող կգտնեն», – հայտարարել է Նիկիտա Սիմոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև