Լրահոս
Օրվա լրահոսը

Սանգրիա

Հուլիս 26,2015 12:30

Այս ամառային, արեւոտ, մրգաշատ, թույլ ալկոհոլային իսպանական ըմպելիքը արդեն նվաճել է ոչ միայն ողջ Եվրոպան, այլեւ անգամ Հայաստանը: Հայաստանյան սրճարաններում եւ ռեստորաններում էլ կարող եք գտնել բավականին լավ որակի սանգրիա, սակայն տանը պատրաստածը հաստատ ավելի լավը ու մանավանդ՝ մատչելի կլինի:

Անհրաժեշտ մթերքները

sangria1

Կարմիր չոր գինի- 1 շիշ (ցանկալի է թեթեւ գինի ընտրել՝ իտալական, չիլիական, դե, իսկ լավագույն տարբերակը իսպանականն է)

Մրգեր- ըստ ճաշակի (դասական սանգրիայի մեջ նարինջը կամ որեւէ ցիտրուսային միրգ պարտադիր է համարվում, մնացածը՝ կախված սեզոնից եւ ձեր նախընտրություններից): Կոնկրետ այս դեպքում ես օգտագործել եմ 2 դեղձ, 2 նեկտարին, 2 սալոր, 2 փոքր խնձոր, 1 նարինջ, 0,5 կիտրոն
Որեւէ օշարակ- 1 սուրճի բաժակ (ցանկալի է բալի կամ սալորի օշարակ, կարելի է փոխարինել մեղրով, մուրաբայի հյութով կամ պարզապես շաքարով: Իսկ եթե ձեր ընտրած մրգերը բավականաչափ քաղցր են, կարելի է պարզապես մի բաժակ նարնջի հյութ ավելացնել՝ օշարակի փոխարեն)

Կոնյակ- 100 գրամ (պարտադիր չէ, բայց ցանկալի է)

Պատրաստման եղանակը

Մրգերը լվանալ, կտրատել, լցնել մեծ ջրամանի մեջ, ավելացնել օշարակը (կամ՝ մեղրը, կամ շաքարը, կամ հյութը), խառնել, ավելացնել գինին, վերջում՝ կոնյակը: Դնել սառնարան առնվազն 3-4 ժամով: Մատուցելիս ավելացնել սառույցի կտորներ:

sangria2 sangria3
Սանգրիան իսպանացիները համարում են չափազանց դեմոկրատական խմիչք, միակ պահանջը, որ դրվում է նրա համար՝ լավ եւ ուրախ խմբակցությունն է: Իսկ մատուցել սանգրիան կարելի է ե՛ւ որպես ապերետիվ՝ ուտելուց առաջ, ե՛ւ որպես դիջեստիվ՝ ընթրիքից հետո, ե՛ւ որպես սեղանի խմիչք՝ մսեղենի ու պանրի հետ:

Բարի վայելում:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

25.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031