Այսօր «Գրանդ սպորտ» մարզական ակումբում կայացավ ԶԼՄ-ների միջեւ սքվոշի սիրողական անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեցին լրատվամիջոցների մոտ 25 աշխատակիցներ:
Սքվոշը նոր մարզաձեւ է Հայաստանում, ուստի մարզաձեւի հայկական ազգային ֆեդերացիան մինչեւ այս մրցաշարի մեկնարկը երեքշաբաթյա մարզումներ էր կազմակերպել լրագրողների համար:
Aravot.am-ի մարզական մեկնաբանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէր մասնակցել նախնական մարզումներին, բայց հեռակա պատկերացում ուներ մարզաձեւի մասին: Ստացվեց այնպես, որ կազմակերպիչները լուսաբանելու եկած Aravaot.am-ին նույնպես թույլատրեցին մասնակցել մրցմանը եւ նա տղամարդկանց մրցաշարում գրավեց մրցանակային երրորդ տեղը: Հաղթող ճանաչվեց Հանրային ռադիոյի մարզական լրագրող Արամ Մանուկյանը, 2-րդ տեղն զբաղեցրեց Ռաֆայել Խալաթյանը՝ «Արմֆուտբոլից»:
Կանանց մրցապայքարում մրցանակակիրների եռյակն ըստ հաջորդականության կազմեցին Սոնա Ղուկասյանը՝ (Հանրային ռադիո), Մարինե Կարապետյանը (Երկիր մեդիա TV), Արաքս Սիմոնյանը (ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժին):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ