Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հույսը շրջիկ ոստիկաններից  առավել «պառկած միլիցիաներն» են

Հուլիս 25,2015 20:26

Իջեւան-Բերդ  մարզային նշանակության ավտոճանապարհին Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում 4 տեղ, նույն տարածաշրջանի Վազաշեն գյուղում  3 տեղ,  Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղում 3 տեղ ճանապարհի լայնքով թմբեր են կառուցված: Այդ խոչընդոտներին ժողովրդական լեզվով  ասում  են «պառկած  միլիցա»: Մեքենաները  դրանք  հաղթահարելիս, որքան էլ արագությունը նվազեցնեն,  բախման  թրխկոց է լսվում: Այգեհովիտ  համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը մեզ հայտնել է, որ  նման խոչընդոտների կառուցման պատճառն այն է , որ  երթեւեկող մեքենաները գերազանցում են բնակավայրում սահմանած առավելագույն  արագությունը, իսկ  գյուղի կենտրոնական հատվածում դպրոց հաճախող երեխաների թիվը մեծ է:

Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ 2 տարի առաջ  իրենց գյուղում, ճանապարհին  ավտովթարից տավուշցի է մահացել, 1 տարի առաջ  վրաերթի պատճառով հաշմանդամ է դարձել գյուղից  երիտասարդ 2 կին: Տավուշ գյուղում  ճանապարհի շրջադարձում  ավտոմեքենան ընկել է  ճանապարհի եզրին գտնվող տուն, վնասել էլեկտրական հոսանքի հենասյունը: Գյուղապետն ասաց, որ իրենք դիմել են Տավուշի մարզպետին, ստացել  ճանապարհին խոչընդոտ  սարքելու թույլտվություն, որը կառուցել են Բերդի ճանապարհաշինարարները:

Փաստորեն,  ճանապարհային ոստիկանության պարեկախմբերը  չեն կարողանում  կանխարգելել բնակավայրերում  սահմանված արագության  գերազանցման դեպքերը,  գյուղացիների  հույսը «պառկած միլիցիաներն» են:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Իսկ ճիշտը ոնց ա? Կամ ճանապարհը պիտի գյուղերից հանվի, կամ …. գյուղերը տեղափոխվեն!
    Մի տարբերակ էլ կա – ճանապարհի երկու կողմը պետք է ցանկապատել ու կամուրջներ, գետնանցումներ սարքել: Նաեւ ավելի լավ տարբերակը կա – գյուղի մուտքի մոտ մեծ պլակատ է դրվում՝ “Արագաչափ – 30 կմ/ժ (20 եւ այլն), տուգանքը՝ կրկնակի (եռակի եւ այլն)!” Դե թող քշեն!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031