Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի, Հայաստանը» Գյումրիից Երեւան երթ է անելու

Հուլիս 25,2015 18:50

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը հուլիսի 25-ին այցելել էր Վանաձոր: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Վանաձորում հայտարարել են, որ «Ոտքի, Հայաստան»-ը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հուլիսի 27-ին ժամը 18:00-ին Գյումրիի մոտակայքից դեպի Երեւան երթ է  սկսելու. «Ոչ թե Գյումրի քաղաքի երթն է լինելու, այլ Գյումրի, Վանաձոր, Երեւան եւ մի շարք այլ քաղաքներից մասնակցելու են երթին»:

Իսկ արդեն Երեւանում՝ Ազատության հրապարակում, նախաձեռնությունը նստացույց է հայտարարելու: Մեր հարցին, թե ավտոերթ է լինելո՞ւ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց՝ ոչ, ոտքով են գնալու:

Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը քաղաքացիական անհնազանդությունն անելու է երեք փուլով: Առաջինը՝ թռուցիկներ են բաժանվելու քաղաքացիներին, այնուհետեւ, երկրորդ փուլում 5 օրով արգելափակելու են Հայաստանի մյուս քաղաքների գլխավոր փողոցները, իսկ երրորդ փուլում կրկին թռուցիկներ են բաժանելու:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե փաստորեն «Ոտքի Հայաստանը» երկրորդ քայլին է անցել, նա պատասխանեց այո՛: Հարցին, թե առաջին քայլն արդեն ավարտվե՞լ է եւ արդյունքներից գո՞հ են, նա պատասխանեց. «Դեռ չենք հասցրել ամբողջությամբ թռուցիկներ բաժանել, բայց փորձելու ենք ամեն մի բնակավայրին տեղեկացնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031