Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարզերում եւ համայնքներում ստեղծվում են ընտանիքի աջակցության կենտրոններ

Հուլիս 25,2015 16:58

«Նախաձեռնել ենք իրականացնել «Ընտանիք» ծրագիրը, որն, առաջին հերթին, իր մեջ ներառում է կրթական ծրագրեր՝ ընտանիք, կին, տղամարդ, անհատականություն, հոգեբանական աշխատանք եւ այլն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը:

Նա հանդիպում էր կազմակերպել Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի դահլիճում, որտեղ ներկայացրեց իրենց ծրագրերը: «Որոշել ենք Հանրապետության մարզերում եւ համայնքներում ստեղծել ընտանիքի աջակցության կենտրոններ: Արդեն Արարատի մարզի Գեղանիստ, Հայանիստ եւ Արբաթ համայնքներում ստեղծել ենք մի քանի կենտրոններ, որին հավանություն է տվել կառավարությունը»,-ասաց պարոն Մարոզյանը:скачанные файлы

Ըստ նրա՝ «Ընտանիք» կենտրոնները կատարելու են սոցիալական, նյութական, իրավունքի իրավախորհրդատվություններ, հոգեբանական աշխատանք, «նեղն ընկած» ընտանիքներին օգնություն, միջնորդական գործունեություն: Հիմնականում լինելու են իրավական եւ հոգեբանական ծառայություններ: Պարոն Մարոզյանի խոսքերով՝ բոլոր այն ընտանիքները, որոնք հոգեբանի աշխատանքի միջոցով կարելի է կանխել ամուսնալուծության վտանգը նախապես կենտրոնի մասնագետները կաշխատեն այդ ընտանիքների հետ:

Aravot.am-ի այն հարցին, թե պետական աջակցության ինչ մակարդակի վրա է, պարոն Մարոզյանն ասաց, որ դեռ թղթային մակարդակի վրա է. «Որ կարեւորել են այս աշխատանքը, իսկ սա հաշվի առնելով, մտադիր ենք աշնանը ներկայացնել հստակ առաջարկ՝ նախագիծ, որպեսզի եկող տարվա պետական բյուջեում ներառվի «Ընտանիք» ծրագիրը, որպեսզի գոնե մասամբ պետականորեն ֆինանսավորվի, իսկ քանի որ չենք կարծում, թե պետությունը այս ամբողջ բեռը կվերցնի իր ուսերի վրա, պատրաստում ենք կամավորներ»:

Ծրագրի հետ համագործակցող հոգեբան Լիլիթ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխվել են ժամանակները, փոխվել են կարծրատիպերը տղամարդու եւ կնոջ. նախկին ավանդական տղամարդու դերը մենք չունենք, նախկին կնոջ դերը չունենք, խառնաշփոթ է տեղի ունեցել. «Եթե այն ժամանակ դրսի աշխատանքները հիմնականում բաժին էր հասնում տղամարդուն, իսկ ընտանիքի պահպանման, ջերմության մթնոլորտը բաժին էր հասնում կնոջը, այսօր, կարծես թե սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման արդյունքում կինը շատ դեպքերում փոխարինող է տղամարդուն, տղամարդը՝ կնոջը, որի արդյունքում բաց է թողնվում, ինչո՞ւ չէ, նաեւ երեխաների դաստիարակությունը»:

Հոգեբանն ասաց, որ այս ծրագրով վեր կհանեն խնդիրներ, կնախապատրաստեն երիտասարդներին ընտանիք կազմելուց առաջ: Ինչպես նաեւ, ծրագրի շրջանակներում, ինչպե՞ս դաստիարակել երեխային, ի՞նչ փորձ փոխանցել նրանց, ինչպե՞ս ընտանիքում ծնողները իրենց պահեն եւ ի՞նչ փոխհարաբերություններ կազմակերպել:

Ամուսնալուծությունների հիմնական խնդիրներից, ըստ Լիլիթ Խաչատրյանի, մեկն այն է, որ աղջիկները երբեմն, ամուսնացել են տնից փախչելու համար կամ սեռահոգեբանական պահանջմունքները բավարարելու համար, իսկ տղաների մոտ ավելի շատ տղամարդարկայնացվելու գործընթացը ապահովելու եւ սեփական դիրք ունենալու համար հասարակությունում եւ ինչո՞ւ չէ իր հայրական տանը:скачанные файлы

Իսկ միջոցառման մեկ այլ մասնակից՝ Աբգար Ափինյանն էլ ասաց, որ կցանկանար ծրագրում իր տեղն ունենա նաեւ հայ մշակույթը, քանի որ մեր հոգեբանությունը կառուցված է հայ գրականության, հայ արժեքների հիման վրա:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031