Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. Մեր խնդիրը միայն ռեժիմից ձերբազատվելը չէ

Հուլիս 25,2015 15:18

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հուլիսի 24-ին հավաք էր հրավիրել: Հավաքին ներկա էին նաեւ այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաեւ Հիմնադիր խորհրդարանը: Ժիրայր Սեֆիլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ազատվելուց հետո իրենք հաճախ են խոսել քաղաքական կոնսոլիդացիայի մասին:

«Անցած շաբաթներին մենք ունեցել ենք հանդիպումների շարք: Այս դեպքը եկել է օգնելու, մեր հանդիպումներն ավելի աշխույժ անցկացնելու եւ շատ ավելի արագ իրար հասկանալու: Ուզում եմ ասել՝ այո՛, քաղաքական դաշտին, քաղաքական խավին այս հարցը ահազանգ է: Հակառակորդը հերթական անգամ կատարել է մի քայլ, որը մենք պետք է օգտագործենք՝ ճիշտ գործունեություն ծավալելու նպատակով: Օր առաջ պետք է ծնվի ազգային քաղաքական միասնական ճակատը, որը պետք է տեր կանգնի այդ ամենին: Նույն Բաղրամյանի դեպքերը մեզ հուշեցին, որ քաղաքական խավը բացակայում է իրականությունից, օր առաջ պետք է ձեւավորվի այդ շերտը եւ պատրաստ լինի նոր ալիքների գլխին կանգնելուն եւ վերջապես ճիշտ ուղղությամբ տանելու նպատակով»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը հավելեց, որ իրենք կողմնակից են սահմանադրական բարեփոխումները բոյկոտելով խնդրին լուծում տալուն, սակայն նա շեշտեց, որ իրենց խնդիրը միայն ռեժիմից ձերբազատվելը չէ. «Այո՛, առաջին հերթին ռեժիմից ձերբազատում, սակայն մինչեւ նոր ընտրությունների կազմակերպումը, մինչեւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը բոլորը պետք է գիտակցեն, որ պետք է տեղի ունենա մի փուլ, որտեղ պետք է արմատական փոփոխություններ տեղի ունենան, մի փուլ, որտեղ կառավարումը պետք է լինի կոշտ, որի նպատակը պետք է լինի ընտրությունների համար նախադրյալներ ստեղծել»:

Պարույր Հայրիկյանը հայտարարել էր՝ եթե հավաքի արդյունքում ներկա քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունենան հինգշաբթի՝ հուլիսի 30-ին, Մատենադարանի հարակից տարածքից երթ կկազմակերպեն դեպի Սահմանադրական դատարան: Aravot.am-ը հետաքրքրվեց Ժիրայր Սեֆիլյանից, թե արդյոք իրենք մասնակցելո՞ւ են այդ երթին, նա պատասխանեց. «Անշուշտ: Մենք ըստ էության նախաձեռնել ենք: Մենք շաբաթներ է՝ հանդիպումներ ենք ունենում տարբեր ուժերի հետ եւ կարող եմ տեղեկացնել, որ մթնոլորտը դրական է: Եվ հուսով եմ՝ արդյունքի հասնելու ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    «Իմ անունն է Պայքար… եւ վախճանս Հաղթանակ».
    Ես որպես Եվրո Միության ապրանքների ներմուծող եվ արտահանող ֆիրմայի տնօրեն, համոզված եմ որ,մեր այս մի փոքր երկրում ամեն բան կարգավորելը, կամ ժողովրդի վիճակը բաերլավելը շատ բարդ հարց չէ / մեկ ամսում կարելի է նախանձելի երկիր դառնալ/, բայց դա ձեռնտու չէ. ձեռնտու չէ, որ մարդիկ լավ ու խաղաղ ապրեն, բայց ում? չեմ կարծում թե այս թանկացումներն էլ պատահական են:Հաջորդ թանկացումը ՋՈԻՐՆ է պտրաստվեք ժողովուրդ,ավելի թանկ է լինելու քան թե հոսանքի գինը:
    Հավանաբար ամեն բան կանխավ մշակված լավ ծրագիր է: Հասցնել մի վիճակի, որ ժողովուրդը կամովին լքի երկիրը: Հասել են դրան… Չեն խոչնդոտում ոչ մեկին, ավելին’ խրախուսում են, որ մեկ օր առաջ հեռանան…
    Իսկ ով է այդ ծրագրի հետեվում կանգնած,իհարկե դա Պուտինն է իսկ կատարողը Սերժը:
    Բայց ժողովուրդ ջան, մենք ավելի վատ իրավիճակներում ենք դիմացել, ախր մենք իրար հետևից երկրաշարժ ու պատերազմ տեսանք, մութ ու ցուրտ տարիներ տեսանք, բայց դիմացանք չէ՞…եկեք էս մեկն էլ հաղթահարենք: Աստված մեծ է, ոնց չլինի մի կտոր հաց կստեղծվի, սովից հաստատ չենք մեռնի: Եկեք այս անգամ ոչ թե դիմանանք,այլ պատրաստվենք ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅԱՆ նրանց դեմ, ում ձեռք է տալիս մեր երկրի դատարկվելը, և’ նրանք, ովքեր կանգնած են այս բոլոր ծրագրեի հետևում, և’ պահը չկրոցրած պղտոր ջրում ձուկ որսողները: Ասում են, չարագործը, եթե անգամ մարդկանց պատժից խուսափի, Աստծու պատժից չի կարող խուսափել: Եկեք էլ չդիմանանք, հո մենք ապուշ չենք որ հանգիստ տանում ենք էս անլվաների արածը:
    Նման դեպքերում միշտ «Սարոյան եղբայրներ»-ի Գևորգի խոսքն եմ հիշում.
    -Ես գաղթական չեմ դառնա:
    Թող այս բառը ո’չ մեկին, ո’չ զարմացնի, ո’չ էլ վիրավորի, Եղեռնի ժամանակ մարդիկ ակամա գաղթական դարձան, հիմա կամովին են դառնում….
    ԵԿԵՔ ԱՅԼԵՎՍ ԷԼ ՉԴԻՄԱՆԱՆՔ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031