Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի եւ հայ մասնագետները արդեն հեշտությամբ կարող են միմյանց գտնել

Հուլիս 25,2015 15:13

«2012 թվականի Բեռլինի արեւելյան մասում մենք հիմնադրեցինք ոչ առեւտրային՝ հանրօգուտ կազմակերպություն՝ «Եվրոպացիների եւ հայ մասնագետների ասոցիացիան», որի նպատակն էր միջառարկայական կապի միջոցներով տարաբնույթ հայապահպանման ծրագրեր իրագործումը»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց Եվրոպացի եւ հայ մասնագետների ընկերություն ձեռնարկության տնօրեն Միքայել Մինասյանը:

Ըստ նրա՝ Բեռլինում ընկերությունը ունի հայկական դպրոց, եկեղեցի, որտեղ պատարագներ են անցկացվում կիրակի օրերին: «Մեր առջեւ ծառացած խնդիրներից մեկն  այն էր, թե ինչպե՞ս ֆինանսավորենք  հայապահպան գործունեությունը տեղում, որպեսզի հասցնենք արդյունավետ մակարդակի: Ստեղծվեց նաեւ շահույթ հետապնդող ընկերություն՝ «Եվրոպացի եւ հայ մասնագետների» ընկերություն, որի առարկան է առայժմ 4 լեզուներով  ստեղծված սոցիալական ցանցը»,-նշեց պարոն Մինասյանը:

Նրա խոսքերով՝ այս միջոցով հնարավոր է ներկայացնել եւ համախմբել հայ մասնագետների եւ կազմակերպությունների ներուժը Եվրոպայի տարբեր երկրներում, Ռուսաստանում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, որը իրականացվում է ինտերնետի միջոցով:

Պարոն Մինասյանը ներկայացրեց, որ www.eaexperts.eu կայքում մասնագետները կարող են օգտվել ռեզյումեների  գրանցման եւ որոնման համակարգից: Այս 2 գործոնները՝ մասնագետների եւ կազմակերպությունների բազան, ըստ ընկերության տնօրենի, հնարավորություն է ընձեռում միմյանց հետ համագործակցելու, ինչպես նաեւ՝ տարբեր բնույթի ծրագրերի գրառման հնարավորություններ, աշխատատեղերի հայտագրերի ներգրավման, որոնման դաշտեր:

Միքայել Մինասյանի խոսքերով՝ այս սոցիալական ցանցը երկու նպատակ է հետապնդում եւ առաքելությունն է լուծելու: Մի կողմից այն հավաքում է մասնագիտական մեծ բազա, որի միջոցով ցանկացած տեղ եւ ցանկացած հայ կարող է գնալով Գերմանիա կամ մի այլ երկիր՝ տեղեկանա, թե ի՞նչ հայ մասնագետի կարող է գտնել, մյուս կողմից՝ ստեղծված եկամուտները կարող են ներդնել սփյուռքում հայապահպանման եւ հայազարգացման գործի մեջ , որը, ըստ պարոն Մինասյանի, սփյուռքում խնդրահարույց հարց է եւ այս միջոցով կապիտալը կմնա հայերի մեջ:

Միքայել Մինասյանի ներկայացմամբ, այս պահին կայքում կան 50 –ից ավելի օգտատեր-մասնագետներ եւ 25 կազմակերպություններ, գործում է 7 ոլորտ եւ 18 բնագավառ՝ սկսած սպասարկումից՝ վերջացրած գյուղատնտեսությունից:

«Այս պահի դրությամբ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Հայաստանի Հանրապետությունից օգտատերերը ավելի շատ են, իսկ Բեռլինից, որ նախատեսված էր՝ այդքան էլ մեծ չեն»,-նշեց պարոն Մինասյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031