Երեկ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում մեծ հրդեհ է եղել: Կեսօրից հետո գյուղացիները տեղեկացել են, որ իրենց բերքատու այգիները, խոտհարները հրդեհվում են: Հրդեհվել է նաեւ գյուղի արոտավայրերի զգալի մասը, մասնակի վնաս են կրել գյուղի խաղողի այգիները: Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ մինչեւ ուշ գիշեր փորձել է մասնակի հանգցնել հրդեհը:
Aravot.am-ը Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանից փորձեց ճշտել հրդեհի պատճառները եւ վնասի չափը, որին ի պատասխան նա ասաց, որ երկուշաբթի հանձնաժողով կձեւավորվի, մարզպետարանի աշխատողներից, ավագանու եւ համայնքի բնակիչներից կազմված, կհավաքվեն միասին քննարկելու եւ վնասը հաշվելու, քանի որ, ըստ նրա, այրված հողատարածքների ծավալը մեծ է, եւ 40 տնտեսության մասնակի վնաս է պատճառվել:
Պարոն Գալստյանի պատմելով՝ այրվել է 150 հեկտարից ավելի տարածք:
Անուշ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ