ՀՀ ոստիկանապետից նկատողություն ստացած 9 ոստիկանին ավելացան եւս 3-ը։ Նրանք հունիսի 23-ին մասնակից են եղել ցուցարարների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը ոստիկանապետին այլ առաջարկ ունի. «Շատ ավելի գրագետ կլինի՝ դուրս գա հենց ոստիկանապետը ու ներողություն խնդրի հանրությունից»,-ասում է Սոֆյա Հովսեփյանը։
Առաջնահերթ պետք է պատժել այն ոստիկաններին, որոնք հրաման են տվել ցրել խաղաղ ցույցը եւ օգտագործել ջրցան մեքենա։ Ասում է «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը. «Ընդ որում, պատասխանատվություն կրի ոչ թե ինչ-որ նկատողության կամ պաշտոն իջեցնելու տեսքով, այլ քրեական իմաստով պատասխանատվություն կրի, կանգնի դատարանի առջեւ»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ: