Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան. «Հիմնավոր են մեր ենթադրությունները, որ նման լրագրողներ չկան»

Հուլիս 25,2015 13:12

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 24-ին կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ընդդեմ hzham.am կայքի գործով նիստը:

Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատական նիստին ո՛չ լրագրողներն են ներկայացել, ո՛չ կայքի խմբագիրը. ծանուցագիրը չեն ստացել, թեեւ այն ուղարկվել է խմբագրության հասցեով. «Թեեւ ես իրենց մեյլին գրել էի, որ նիստը լինելու է այս օրը, այս ժամին, իրենք գրել էին շնորհակալություն իրազեկման համար, բայց չեկան: Մեկ էլ՝ ծանուցագիրը չեն ստացել: Դա էր հետաքրքիր, որովհետեւ ենթադրում էինք, որ այդպես կլինի, որովհետեւ իրականում հիմնավոր են մեր ենթադրությունները, որ նման լրագրողներ չկան, որոնք այդ բաները գրում են: Իրականության մեջ նրանք չկան, պարզապես ինչ-որ մեկը գրում է»:

Դատական նիստի ընթացքում Կարեն Մեջլումյանը միջնորդել է, որ դատարանը հետախուզում հայտարարի. «Դատարանն ասաց՝ մի նիստ էլ հետաձգենք, հետո կքննարկենք այդ միջնորդությունը: Այսինքն՝ մեկ անգամ եւս լրացուցիչ հետաձգեց, որ տեսնենք, թե ինչ կլինի, բայց ինձ թվում է՝ իրենք չեն ծանուցվի, չեն գալու եւ պետք է հետախուզում հայտարարվի: Նաեւ ես հարկայինում հարցում եմ կատարել, թե այդպիսի աշխատողներ կա՞ն, թե՞ ոչ, այդ ընկերությունում, մերժել են, քանի որ ասել են՝ գաղտնիք է, բայց դատարանի միջոցով կարող ենք պահանջել: Այսինքն՝ այստեղից պարզ կլինի նման լրագրողներ կա՞ն, չկա՞ն, եթե չլինեն, ուրեմն՝ ֆեյք է, մի խոսքով՝ ֆեյքությունը հիմնավորվելու է»:

Կողմը դատարանից պահանջում է hzham.am կայքին պարտավորեցնել հերքում հրապարակել կայքի՝ 10-ից ավելի հոդվածների համար: Կողմը նաեւ 3 միլիոն դրամ դրամական փոխհատուցում է պահանջում՝ 2 միլիոն դրամը որպես զրպարտության, իսկ 1 միլիոն դրամը վիրավորանքի համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031