Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետը կանխատեսում է միջին ինտենսիվությամբ պատերազմ

Հուլիս 25,2015 12:56

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, ժամանակն է, որ հայկական կողմը ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում փոփոխություններ կատարի իր գործողություններում:

«Պետք է Հայաստանն ընդունի, որ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում անուղղակի մասնակից է ու դուրս գա բանակցությունների գործընթացից, առաջ մղվի Արցախը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:

Նա շեշտեց, որ կոնֆլիկտի հարցում ԼՂՀ-ում ու ՀՀ-ում հստակեցումներ պետք է մտցվեն. «Կոնֆլիկտը կառուցվածք ունի, չէ՞, պետք է հստակեցվի՝ ովքեր են մասնակիցները, ովքեր՝ ոչ: Նույնիսկ իշխանության մակարդակով այս հարցում շփոթ է առաջացել: Այս կոնֆլիկտի ուղղակի մասնակիցներն են Ադրբեջանն ու ԼՂՀ-ն՝ իր Սահմանադրությամբ եւ  այն տարածքներով, որոնց վրա վերահսկողություն է սահմանել: Ոչ ուղղակի մասնակիցները՝ Հայաստանը, որը բնականաբար, Արցախի ոչ միայն անվտանգության երաշխավորն է , այլեւ Արցախի տարածքային ամբողջականության երաշխավորը:

Անուղղակի մասնակիցներից է նաեւ Թուրքիան, որը ադրբեջանական խողովակով միշտ կոնֆլիկտի մեջ է»:

Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ ասաց՝ պետք է հասկացվի՝ ինչո՞ւ են կրակոցները պարբերաբար շատանում. «Մեկ շախմատի համաշխարհային մրցույթների հետ են կապում, մեկ օլիմպիական խաղերի, հետո կկապեն գեղեցկության տոների հետ…Ո՞րն է սրա նպատակը, եթե չենք հասկանում Ադրբեջանի նպատակը, մենք չենք գտնի պատասխանը: Մի բան հստակ է՝  սա դանդաղ տեւող պատերազմ է, լարված վիճակում պահել, ռեսուրսները սպառելու համար: Գլխավոր նպատակը արտագաղթը եղած վիճակում պահելը, ուժերի սպառման ստրատեգիայի մեջ, սահմանամերձ գոտում անհանգիստ վիճակ առաջացնելը, բարեբեր հող ունեցող քիչ տարածք ունեցող Հայաստանին ու Արցախին պարտադրել, որ սահմանամերձ գոտու հողային տարածքները չմշակվեն: Ինչո՞ւ, որովհետեւ միջազգային այս իրադրության պայմաններում,  հայկական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմի դեպքում Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի, բայց տարիներով այս հաջողությունը կունենա»:

Նրա կարծիքով, Սահմանադրական բարեփոխումներն էլ մյուս կողմից են սրելու իրավիճակը. «Սահմանադրական այս խաղը, որը գցվել է  Հայաստանում, այն տարբերակը, որը ներկայացվել է պետականության լիկվիդացիայի նպատակով է, փոխանակ իշխանությունը ուժեղացնեն: Ադրբեջանցիները կարող են այս վիճակից օգտվել, եթե ոչ մեծ պատերազմ, ապա միջին ինտենսիվությամբ պատերազմ հնարավոր է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031