Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ»-ին միացան Հայաստանի Սոցիալիստական շարժումը և «Հայ-ռուսական միավորում»-ը

Հուլիս 25,2015 11:03

«Օրինաց երկիր» կուսակցության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ այսօր «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը միացան ևս երկու կազմակերպություն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի Սոցիալիստական շարժմանը և «Հայ-ռուսական միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը: Երկու կազմակերպությունների նախագահն էլ Ռոբերտ Ահարոնյանն է, ով, համապատասխան փաստաթղթերը ստորագրելուց հետո, նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախաձեռնած միավորման գաղափարը կփրկի Հայաստանը և երկիրը կտանի ճիշտ ուղղությամբ:

Պարոն Ահարոնյանը կարևորեց, որ միավորման մաս կազմող տասնյակ հասարակական կազմակերպությունները և կուսակցությունները տարբեր ուղղվածություն ունեն, և միավորումը միայն ողջունել կարելի է. «Ես, լինելով սոցիալիստ, պատրաստ եմ համագործակցել հանուն միաստեղծ կազմակերպության, հանուն նոր գաղափարի, հանուն մեր երկրի: Միավորման հիմքում ընկած «Վերածնունդ» բառն արդեն ստիպում է մարդկանց, հասարակական-քաղաքական գործիչներին միավորվել: Հուսով եմ, որ մենք համատեղ կաշխատենք և կկարողանանք իրագործել մեր նպատակները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    «Օրինաց Երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցություն է։ Համարվում է իշխանամետ կուսակցություն Սերժ Սարգսյանի կողքին և մասն է կազմում կոալիցիոն կառավարության։
    Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը ստեղծվել է ներկայիս ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությամբ: «Բացառիկ դեպք է, երբ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի (այլ տվյալների համաձայն, բրիտանական հետախուզության ներկայացուցչի) հետ կապված սկանդալային պատմությունից հետո, երբ Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից մեղադրվեց հայրենիքի դավաճանության մեջ և հրապարակայնորեն մեղադրվեց Հայաստանի դեմ լրտեսություն կատարելու համար, մի քանի ամիս անց նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար»: Ըստ իս, իր դիրքով Բաղդասարյանը պարտական է նրան, որ երկար տարիներ ներկայացրել է մասնավոր բարձրագույն կրթական համակարգից հիմնական եկամուտ ստացող բիզնես-էլիտայի հատվածը: Նրա վերահսկողության տակ է կատարվել մասնավոր բուհերի լիցենզավորումը: 2003-2006թթ. նա եղել է իր խմբակցության անդամների բիզնեսների տանիքը: ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ՕԵԿ խմբակցության անդամ գործարարների մեծ մասը դարձավ «անկախ» պատգամավոր և նրանց սկսեց հովանավորել Ռոբերտ Քոչարյանը: Նշում ենք նաև, որ նրանցից յուրաքանչյուրը ՕԵԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար Արթուր Բաղդասարյանին վճարել է 150 հազարական դոլլար: Բաղդասարյանը հսկայական սեփականություն և անշարժ գույք ունի Երևանում, որը ձևակերպված է դրածո անձանց անունով, այդ թվում’ ընտանիքի անդամների, և հիմնականում’ հոր:
    Իսկ այսօր կուսակցությունները եվ հասարակական կազմակերպությունները,
    Ս.Սարգսյանի անձական խնդրանքով միովորվում են (ՍԵՐԺ-ԱՐԹՈԻՐ) հասարակական-քաղաքական միավորմանը, որպիսի պահպանեն կերակրատաշտակը:Նոր միավորումը, ըստ նախաձեռողների, չի պայքարելու որևէ անձի կամ քաղաքական ուժի դեմ։ Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ դաշինքը գալիս է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները լուծելու, մարդու իրավունքները վերականգնելու և ժողովրդավարությունը ամրապնդելու համար եվ դա ասում է հայրենիքի դավաճան:
    Սակայն, չցանկանալով նախորոք վիրավորել այդ հասարակական-քաղաքական միավորմանը կցվածներին,դա (ՍԵՐԺ-ԱՐԹՈԻՐ) հասարակական-քաղաքական միավորման միակ նպատակը,նոր (ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅՈԻՆ) քվեարկելն է:
    «ՀՊԿ»-ն ղեկավարը, ով նույնպես միացել է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ»-ին,նշեց որ հավատացած է՝ Արթուր Բաղդասարյանը քաղաքական խաղերի է գնում, կատարելով «ՍԵՐԺԻ» պատվերը,ժողովրդին նորից հուսախաբ անելու։ «Ապագայում ժողովուրդը կհասկանա, որ այդ քայլերը, Արթուրի հերթական, տատիկի հեքիաթներն են»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031