Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկեան» Հիմնադրամը 500 Հազար Տոլար Նուիրեց Սուրիահայութեան Եւ Անթիլիասին. Asbarez.com

Հուլիս 25,2015 10:55

«Ասբարեզ».  ԱՆԹԻԼԻԱՍ.- Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետի հրաւէրին՝ Հայաստանի Ազգային Ողիմպիական կոմիտէի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկեան դէպի Եւրոպա իր այցելութեան ճամբուն վրայ Ուրբաթ, 24 Յուլիս 2015ին այցելեց Լիբանան։ Նոյն օրը երեկոյեան ժամը 6ին, ան այցելեց Անթիլիասի մայրավանք, ուր մօտէն ծանօթացաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայրավանքին։

Հայրենի հիւրը մօտէն ծանօթացաւ մատենադարանին, թանգարանին, Ցեղասպանութեան զոհերու յիշատակի մատրան։ Ապա ուղղուեցաւՊիքֆայա, ուր հանդիպում ունեցաւ Արամ Ա. կաթողիկոսին հետ՝ ներկայութեամբ Լիբանանի եւ Բերիոյ թեմերու առաջնորդներուն, Ազգային կեդրոնական վարչութեան եւ Ազգային մարմիններու ներկայացուցիչներուն հետ։ Նախքան հանդիպումը ան այցելեց Ս. Աստուածածին եկեղեցի, որմէ ետք ուղղուեցաւ Հայոց Ցեղասպանութեան յուշարձանին մօտ, ուր ծաղկեպսակ մը զետեղեց յուշարձանի կողքին գտնուող խաչքարին դիմաց։

Այնուհետեւ Գ. Ծառուկեան իրեն ընկերակցող պատուիրակութեան հետ ուղղուեցաւ վեհարան։
Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումին ընթացքին Արամ Ա. կաթողիկոս ողջունելէ ետք Ծառուկեանի ներկայութիւնը՝ նկատել տուաւ, որ «Մեր ազգային պահանջատիրութեան եւ մեր իրաւունքներու ձեռքբերման գծով այս Աթոռը կարեւոր դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքի մէջ»:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031